Բարեգործական ներկայացում փոքրիկների համար. Երևանի Ռուսական թատրոնը կցուցադրի «Գայլն ու յոթ ուլիկները

Բարեգործական ներկայացում փոքրիկների համար. Երևանի Ռուսական թատրոնը կցուցադրի «Գայլն ու յոթ ուլիկները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը բարեգործական նպատակով փոքրիկներին կներկայացնի «Գայլն ու յոթ ուլիկները» բեմադրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մանուկներն այն դիտելու հնարավորություն կունենան հոկտեմբերի 8-ին ժամը 13:00-ին:

Ներկայացման բեմադիչն Իռա Հարությունյանն է: Հեքիաթի սյուժեն հետևյալն է. մայր այծը, գնալով տանից, իր ուլիկներին խրատում է զգուշանալ մոտակայքում թափառող գայլից: Գայլը, օգտվելով հարմար առիթից, թակում է այծի տան դուռն ու ասում, որ նրանց մայրն է…

Բեմում կլինեն թատրոնի երիտասարդ դերասանները: Երեխաներին մուտքի մոտ կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում