Քիմիայի Նոբելյան մրցանակը շնորհել են համագենի խմբագրման մեթոդի համար
Նմանատիպ
Քիմիայի բնագավառում 2020-ի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Էմանուել Շարպանտիեն (Մաքս Պլանկի ընկերության Ինֆեկցիոն կենսաբանության ինստիտուտ) և Ջենիֆեր Դուդնան (Բերքլիի Կալիֆոռնիական համալսարան)՝ «համագենի խմբագրման մեթոդի զարգացման համար»: Նոբելյան կոմիտեի կայքում հրապարակել են գիտնականների հետազոտությունների մասին մամուլի տեղեկագիրը: Հաղթողները կբաժանեն 10 մլն շվեդական կրոնի չափով դրամական մրցանակը: Նոբելյան կոմիտեն գենետիկական խմբագրման համակարգը գնահատել է որպես մեթոդ: Իր մամուլի տեղեկագրում կոմիտեն նշում է, որ Շարպանտիեն և Դուդնան 2012 թվականին բացահայտել են գենային տեխնոլոգիայի գործիքներից մեկը՝ այսպես կոչված CRISPR/Cas9-ի գենետիկական մկրատները: Այդ տեխնոլոգիայի միջոցով գիտնականները կարող են բարձր ճշգրտությամբ փոխել կենդանիների, բույսերի և միկրոօրգանիզմների ԴՆԹ-ն: Այդ տեխնոլոգիան հսկայական ազդեցություն է գործել կյանքի վերաբերյալ գիտության վրա, ներդրում է անում քաղցկեղի բուժման նոր մեթոդների մեջ և կարող է իրականացնել ժառանգական հիվանդությունների բուժման մասին երազանքը: Այն ժամանակվանից, երբ Շարպանտիեն և Դուդնան 2012-ին բացահայտեցին «մոլեկուլային մկրատները», CRISPR/Cas9 համակարգը դարձել է գենետիկ խմբագրման ամենատարածված մեթոդը: Նոբելյան շաբաթն այս տարի սկսվել է բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում դափնեկիրներին հայտարարելուց: Պարգևներին արժանացել են բրիտանացի գիտնականներ Մայքլ Հոութոնը, Հարվի Ալթերթը և Չարլզ Ռայսը՝ հեպատիտ C վիրուսի հետազոտության համար: Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը ստացել է Ռոջեր Փենրոուզը՝ «բացահայտման համար, որ սև խոռոչի ձևավորումը հարաբերականության ընդհանուր տեսության հուսալի նախագուշակում է», Ռեյնհարդ Հենցելը և Անդրեա Գեզը՝ «մեր գալակտիկայի կենտրոնում գերմեծածավալ օբյեկտի բացահայտման համար»: Հոկտեմբերի 8-ին կհայտարարեն գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկրին։
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում