Կարևոր է ԼՂ հակամարտության գոտում անհապաղ ռազմական գործողությունները կանգնեցնելը. Միխայիլ Միշուստին (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ես ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին և տուժածներին, մենք ցավում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատերին՝ այս հակամարտությունում: Այս մասին Երևանում տեղի ունեցող ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Իհարկե, կարևոր է ապահովելը անհապաղ ռազմական գործողությունները կանգնեցնելը և անցնելը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանը պատրաստ է նպաստել դրան ԵԱՀԿ Մինսկի խմբի մնացած անդամ երկրների հետ»,- ասաց նա:
Այնուհետ նա անցավ ԵԱՏՄ-ում առկա մարտահրավերների թեմային: Մատնանշեց, որ դրանք են նախ նոր կորոնավիրուսի տարածումը, հետո էլ Բելառուսի ներքաղաքական կյանքում եղած միջամտությունները, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարումը, Ղազախստանի ներքաղաքական իրավիճակը:
«Այս պայմաններում անհրաժեշտ է միասնական ուժերով գտնելը ոչ պարզ մարտահրավրավերների լուծումը»,- ասաց նա` նշելով, որ Ռուսաստանն աշխատել է փոխգործակցության սկզբունքով` օգնելով գործընկեր երկրներին հաղթահարել դժվարությունները իր մեթոդներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում