Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել կրակը
09/10/2020 16:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկում է իրավիճակը Ռուսաստանի սահմանների մոտ, մասնավորապես՝ Հարավային Կովկասում:
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հանդիպման մասնակիցները կրկին հրադադարի կոչ են արել երկու պետություններին», – ավելացրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում