Թուրքիան և մնացած պետությունները չպետք է խառնվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. Կանադայի արտգործնախարար
10/10/2020 09:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Կանադան հստակ շեշտել է՝ Թուրքիան և այլ երկրներ չպետք է խառնվեն Լեռնային Ղարաբաղում հայկական և ադրբեջանական զորքերի հակամարտությանը, հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանյեն:
Reuters-ի փոխանցմամբ՝ Օտտավայի և Անկարայի հարաբերություններում լարվածություն առաջացավ, երբ օրերս Կանադան դադարեցրեց զենքի վաճառքը Թուրքիային, քանի որ վերջինը ակտիվ ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին ԼՂ հակամարտության գոտում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում:
Կանադայի արտգործնախարարն ասել է, որ Թուրքիայի իր գործընկերոջը՝ Չավուշողլուին, հորդորել է օգնել հակամարտությունը դեէսկալացնելու ուղղությամբ և իր մերձավոր դաշնակից Ադրբեջանին համոզել նստել բանակցությունների սեղան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում