Նշան Մունչյան․ Բոլորս պետք է համախմբված լինենք՝ որպես մի բռունցք, մի սիրտ, մի հավատ
10/10/2020 09:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նշան Մունչյանը անդրադարձել է Արցախի սահմանին տիրող իրավիճակին։
«Սա հայ ազգի գոյության կռիվն է։ Մենք պատերազմում ենք ահաբեկչության դեմ։ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է ճանաչվեն ահաբեկչական պետություններ ու խստագույնս պատժվեն միջազգային հանրության կողմից։
Այս օրերին բոլորս պետք է համախմբված լինենք՝ որպես մի բռունցք, մի սիրտ ու մի հավատ՝ ով զենքով սահմանին, ով ֆինանսական աջակցությամբ։ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»,- Մունչյանի խոսքերն է փոխանցում ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում