Չնայած ԱԳ նախարարների հայտարարությանը՝ հակառակորդը հարավային ուղղությամբ ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը

Չնայած ԱԳ նախարարների հայտարարությանը՝ հակառակորդը հարավային ուղղությամբ ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՌուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։

Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում