Թուր­քիա­յի մաս­նատ­ման մա­սին սր­բե­րի մար­գա­րեու­թ­յուն­նե­րը մո­տե­նում են ի­րա­կա­նու­թ­յուն դառ­նա­լուն

Թուր­քիա­յի մաս­նատ­ման մա­սին սր­բե­րի մար­գա­րեու­թ­յուն­նե­րը մո­տե­նում են ի­րա­կա­նու­թ­յուն դառ­նա­լուն

Օ­րերս շատ ու­շագ­րավ ու կարևոր հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ Ռու­սաս­տա­նի ար­տա­քին հե­տա­խու­զու­թյան ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար Սեր­գեյ Նա­րիշ­կի­նը: Ռու­սա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի փո­խանց­մամբ, Նա­րիշ­կի­նը հայ­տա­րա­րել է, որ Մեր­ձա­վոր Արևել­քի ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հա­զա­րա­վոր զի­նյալ­ներ են տե­ղա­փոխ­վում ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տի: ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­րեք` ոչ թե ինչ-որ 300-350 կամ հա­րյու­րա­վոր, այլ հա­զա­րա­վոր: Պա­րոն Նա­րիշ­կի­նի հայ­տա­րա­րու­թյու­նը հաս­տա­տում է ԶԼՄ-նե­րում ա­վե­լի վաղ հրա­պա­րակ­ված տե­ղե­կու­թյուն­նե­րը, որ Մեր­ձա­վոր Արևել­քից 4000 վարձ­կան­ներ և մի­ջազ­գա­յին ա­հա­բե­կիչ­ներ են տե­ղա­փոխ­վել Ադր­բե­ջան, հա­կա­մար­տու­թյան գո­տի` հա­յե­րի դեմ կռ­վե­լու հա­մար: Դրա­նից ան­ցել է ա­վե­լի քան մեկ շա­բաթ, և բա­ցառ­ված չէ, որ հի­մա նրանց թի­վը 4000-ից էլ ա­վե­լին է:
Երբ Թուր­քիա­յի գոր­ծուն ա­ջակ­ցու­թյամբ հա­յե­րիս դեմ Ադր­բե­ջա­նի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մի կրա­կը ոչ թե հանգ­չում, այլ բոր­բոք­վում է, ներ­կա­յիս քա­ղա­քա­կան, ռազ­մա­քա­ղա­քա­կան, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կից բխող բո­լոր տրա­մա­բա­նա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րը հու­շում են, որ այժմ ըն­թա­ցող պա­տե­րազ­մը կա­րող է վե­րած­վել տա­րա­ծաշր­ջա­նա­յին մեծ պա­տե­րազ­մի: Ռու­սաս­տա­նը, չու­զե­նա­լով հան­դերձ, հար­կադր­ված կլի­նի ներ­քաշ­վե­լու Թուր­քիա­յի դեմ պա­տե­րազ­մի մեջ, ե­թե Հա­յաս­տա­նի նկատ­մամբ լայ­նա­մասշ­տաբ հար­ձա­կում ի­րա­կա­նաց­վի:

Ռու­սա­կան ԶԼՄ-նե­րը մի քա­նի տա­րի ա­ռաջ Սի­րիա­յի առն­չու­թյամբ գրե­ցին, որ ՌԴ Դաշ­նա­յին խոր­հուր­դը դեռ 2016 թ. թույլ է տվել ռուս-թուր­քա­կան պա­տե­րազմ: Թուր­քիան թող սա չմո­ռա­նա: 2016 թ. փետր­վա­րին Դաշ­նա­յին խոր­հր­դի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի ղե­կա­վար Կոնս­տան­տին Կո­սա­չո­վը հայ­տա­րա­րե­լով, որ Սի­րիա­յի դեմ Թուր­քիա­յի ագ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կա­րող են հան­գեց­նել Ռու­սաս­տա­նի հետ պա­տե­րազ­մի, «ՌԻԱ Նո­վոս­տի»-ի տե­ղե­կաց­մամբ ա­սել է. «Թուր­քիան պետք է ի­մա­նա, որ Արևմուտ­քի ա­ջակ­ցու­թյու­նը ե­րաշ­խա­վոր­ված չէ»:
Կո­սա­չո­վը հա­վե­լել է, որ «լիա­կա­տար պա­տե­րազ­մի վտանգ կա` Ի­րա­նի և, ա­ռա­վել ևս, Ռու­սաս­տա­նի հա­վա­նա­կան մաս­նակ­ցու­թյամբ, որն ար­դեն ա­պա­ցու­ցել է իր ու­ժը, ինչ­պես նաև դրա օգ­տա­գործ­ման պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը և ու­նա­կու­թյու­նը»:

Այն ժա­մա­նակ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը հայ­տա­րա­րեց մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյա­նը Թուր­քիա­յի քո­ղարկ­ված ա­ջակ­ցու­թյան ու նրա կող­մից ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի հա­մա­պա­տաս­խան բա­նաձևե­րի խախտ­ման մա­սին: Նկա­տենք, որ այդ ա­հա­բեկ­չու­թյա­նը Թուր­քիա­յի ար­դեն իսկ բա­ցա­հայտ­ված ա­ջակ­ցու­թյունն այժմ էլ շա­րու­նակ­վում է թե Սի­րիա­յում, թե Ադր­բե­ջա­նում:
«Ե­թե մենք քր­դե­րին զենք տանք (Ռու­սաս­տա­նը բազ­միցս ակ­նար­կել է, որ քր­դե­րին դեռ չի զի­նում, բայց Սի­րիա­յին և Ի­րա­քին ո­չինչ չի խան­գա­րում դա ա­նել), ա­պա նրանց ու­ժե­րը կդառ­նան լուրջ խո­չըն­դոտ Թուր­քիա­յի ծրագ­րե­րի հա­մար, նույ­նիսկ ա­ռանց Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան ուղ­ղա­կի մի­ջամ­տու­թյան»,- այն ժա­մա­նակ ա­սել է Դաշ­նու­թյան խոր­հր­դի հի­շյալ կո­մի­տեի ղե­կա­վա­րը և նշել քր­դե­րի կող­մից պար­տի­զա­նա­կան պա­տե­րազ­մի հնա­րա­վո­րու­թյան մա­սին:
Գու­ցե ար­դեն ե­կե՞լ է դրա ժա­մա­նա­կը` որ­պես Թուր­քիա­յին ուղղ­ված նա­խազ­գու­շա­ցում, որ­պես­զի Թուր­քիան զս­պի իր պան­թուր­քա­կան և հա­մա­թու­րա­նա­կան ծրագ­րերն ի­րա­գոր­ծե­լու ա­խոր­ժա­կը…

Ան­ցած ամս­վա­նից Ադր­բե­ջա­նի, Թուր­քիա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ոչ միայն Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի, այլև Ռու­սաս­տա­նի հա­մար աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ևս մեկ զգա­յուն կե­տի` Սի­րիա­յի առն­չու­թյամբ Էր­դո­ղա­նի նկր­տում­նե­րը, հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը և սպառ­նա­լիք­նե­րը մե­ծաց­նում են հենց ռուս-թուր­քա­կան բախ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը:
Interfax.ru-ի տե­ղե­կաց­մամբ, «Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րել է, որ ե­թե այն եր­կր­նե­րը, ո­րոնք խոս­տա­ցել են վերջ տալ Սի­րիա­յում ա­հա­բե­կիչ­նե­րի կող­մից վե­րահ­սկ­վող գո­տի­նե­րին, չպա­հեն ի­րենց խոս­քը, Ան­կա­րան կգոր­ծի ինք­նու­րույն»:
Էր­դո­ղա­նի խոս­քով՝ «Ան­կա­րա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ձա­խո­ղե­ցին Թուր­քիա­յի հա­րա­վա­յին սահ­մա­նի եր­կայն­քով «ա­հա­բեկ­չա­կան մի­ջանցք» ստեղ­ծե­լու ծրագ­րե­րը, իսկ Թուր­քիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը կշա­րու­նա­կեն ջան­քեր գոր­ծադ­րել այս տա­րա­ծաշր­ջա­նում լիա­կա­տար անվ­տան­գու­թյան հաս­նե­լու հա­մար»:

Էր­դո­ղանն «ա­հա­բե­կիչ­ներ» ա­սե­լով քր­դե­րին նկա­տի ու­նի, և Ռու­սաս­տա­նը նկա­տի ու­նի` ա­սե­լով, որ այն եր­կր­նե­րը, ո­րոնք խոս­տա­ցել են վերջ տալ Սի­րիա­յում ա­հա­բե­կիչ­նե­րի կող­մից վե­րահ­սկ­վող գո­տի­նե­րին, չեն պա­հում ի­րենց խոս­քը: Այդ կա­պակ­ցու­թյամբ ներ­կա­յաց­նե­լով ինք­նու­րույն գոր­ծե­լու սպառ­նա­լիք, Էր­դո­ղա­նը մեր տա­րա­ծաշր­ջա­նում ներ­կա­յիս ծանր ու լար­ված ի­րա­վի­ճա­կում հեր­թա­կան մար­տահ­րա­վերն է նե­տել Պու­տի­նին և Ռու­սաս­տա­նին: Կար­ծում ենք, Ռու­սաս­տա­նի հետ բա­խումն այս ան­գամ Թուր­քիա­յի հա­մար կլի­նի կոր­ծա­նա­րար` լի­նի դա Սի­րիա­յի, թե, հատ­կա­պես, Հա­յաս­տա­նի առն­չու­թյամբ:
Թուր­քիա­յի կոր­ծան­ման վե­րա­բե­րյալ կան հույն և ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցի­նե­րի ո­րոշ սուրբ հայ­րե­րի կան­խա­տե­սում­ներ ու մար­գա­րեու­թյուն­ներ: Մաս­նա­վո­րա­պես հայտ­նի են հույն ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու 20-րդ դա­րի սր­բե­րից Պաի­սիոս Ա­թո­սա­ցու մար­գա­րեու­թյուն­նե­րը` Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի միջև նոր պա­տե­րազ­մի վե­րա­բե­րյալ, ո­րի ար­դյուն­քում Թուր­քիան պարտ­վե­լու է (ռուս­նե­րը գրա­վե­լու են Թուր­քիան):

«Ի­րա­տես» թեր­թում դեռ 2015 թ. «Մար­գա­րեու­թյուն Թուր­քիա­յի վե­րա­բե­րյալ» վեր­տա­ռու­թյամբ հրա­պա­րակ­ված հոդ­վա­ծում, հե­ղի­նա­կը` Հով­հան­նես Մա­նու­կյա­նը, նշել է, որ, ըստ Ա­թո­սա­ցու, հու­նա­կան բա­նա­կը չի մաս­նակ­ցե­լու այդ պա­տե­րազ­մին, պա­տե­րազ­մի թա­տե­րա­բեմ է լի­նե­լու Մեր­ձա­վոր Արևել­քը:
Ա­թո­սա­ցու մար­գա­րեու­թյա­նը հա­վա­տա­ցող­նե­րից շա­տե­րը հա­վա­նա­բար կմ­տա­ծեն, թե ռուս-թուր­քա­կան պա­տե­րազ­մը կբռնկ­վի Սի­րիա­յում հնա­րա­վոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի, և ոչ թե` Թուր­քիա­յի ա­ջակ­ցու­թյամբ ներ­կա­յումս Ար­ցա­խի դեմ սան­ձա­զեր­ված պա­տե­րազ­մի ընդ­լայն­ման, այ­սինքն` Հա­յաս­տա­նի վրա Ադր­բե­ջա­նի լայ­նա­մասշ­տաբ հար­ձակ­ման և այդ պա­տե­րազ­մում Թուր­քիա­յի ա­վե­լի լայն ընդգրկման պատ­ճա­ռով, քա­նի որ հույն սուր­բը նշել է, որ պա­տե­րազ­մի թա­տե­րա­բեմ է լի­նե­լու Մեր­ձա­վոր Արևել­քը: Սա­կայն պետք է նկա­տի ու­նե­նալ, որ Հա­յաս­տա­նը Մեծ Մեր­ձա­վոր Արևել­քի եր­կր­նե­րի շար­քում է և հնա­րա­վոր է, Ա­թո­սա­ցին «Մեր­ձա­վոր Արևելք» ա­սե­լով, չի ման­րա­մաս­նել ու նկա­տի է ու­նե­ցել Մեծ Մեր­ձա­վոր Արևել­քը: «ՎԻ­ՔԻ­ՊԵ­ԴԻԱ ա­զատ հան­րա­գի­տա­րա­նում» Մեծ Մեր­ձա­վոր Արևել­քի վե­րա­բե­րյալ նշ­ված է.
«Մեծ Մեր­ձա­վոր Արևելք (անգլ.՝ Greater Middle East, ռուս.՝ Большой Ближний Восток), քա­ղա­քա­կան և աշ­խար­հագ­րա­կան տեր­մին (բա­ռեզր, եզ­րույթ), որն օգ­տա­գործ­վում է 1980 թվա­կա­նից: Բա­ցի Մի­ջին Արևել­քի ա­վան­դա­կան ա­րա­բա­կան եր­կր­նե­րից, Մեծ Մեր­ձա­վոր Արևել­քը նե­րա­ռում է նաև Ի­րա­նը, Թուր­քիան, Աֆ­ղանս­տա­նը, Պա­կիս­տա­նը, Թուրք­մենս­տա­նը, Հա­յաս­տա­նը, ի­րեն հա­րա­կից հա­րավ­կով­կա­սյան եր­կր­նե­րի հետ, և մի շարք եր­կր­ներ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում՝ ՈՒզ­բեկս­տան, Տա­ջիկս­տան, Ղրղզս­տան, Ղա­զախս­տան, ինչ­պես նաև Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա­յի մի շարք եր­կր­ներ՝ Լի­բիան, Թու­նի­սը, Ալ­ժի­րը, Մա­րոկ­կոն, Մավ­րի­տա­նիան, Սու­դա­նը»:
Ինչ­պես նշ­ված է «Ի­րա­տես» թեր­թի հի­շյալ հոդ­վա­ծում, ըստ Պաի­սիոս Ա­թո­սա­ցու, «Ռուս­նե­րը գրա­վե­լու են Թուր­քիան, և այն ան­հե­տա­նա­լու է քա­ղա­քա­կան քար­տե­զից, քա­նի որ թուր­քե­րի մեկ եր­րոր­դը քրիս­տո­նյա է դառ­նա­լու, մեկ եր­րոր­դը զոհ­վե­լու է ճա­կա­տա­մար­տե­րում, մեկ եր­րոր­դը Մի­ջա­գետք է գաղ­թե­լու: Հա­վաս­տիաց­նում է, որ այդ պա­տե­րազ­մին նույ­նիսկ չի­նա­ցի­ներն են մաս­նակ­ցե­լու և մի կող­մից անց­նե­լու են Եփ­րատ գե­տը, մյուս կող­մից հաս­նե­լու են Ե­րու­սա­ղեմ քա­ղա­քին` ու­նե­նա­լով եր­կուհա­րյուրմի­լիո­նա­նոց բա­նակ: Նա նշում է, որ Թուր­քիա­յում կապս­տամ­բեն քր­դերն ու հա­յե­րը, և եվ­րո­պա­ցի­նե­րը թուր­քե­րից պա­հան­ջե­լու են նրանց ինք­նո­րո­շու­մը և ան­կա­խու­թյու­նը, և այս­պի­սով Թուր­քիան կբա­ժա­նեն մի քա­նի մա­սի»:
Ա­թո­սա­ցին իր մար­գա­րեու­թյու­նում նշե­լով, որ «թուր­քե­րի մեկ եր­րոր­դը քրիս­տո­նյա է դառ­նա­լու», նկա­տի է ու­նե­ցել ոչ թե էթ­նիկ թուր­քե­րին, այլ Թուր­քիա­յի քա­ղա­քա­ցի­նե­րին, ո­րոնց շար­քե­րում ան­ցյալ դա­րում հար­կադր­ված կեր­պով դա­վա­նա­փոխ ե­ղած շա­տու­շատ հա­յեր և այժմ իս­լամ դա­վա­նող նրանց սե­րունդ­նե­րը կան: Քա­նա­կով ոչ նրանց հա­վա­սար, բայց կան նաև դա­վա­նա­փոխ ե­ղած հույ­ներ, ա­սո­րի­ներ, բուլ­ղար­ներ և այլ ազ­գե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, էթ­նիկ հա­յե­րի հետ նրանց բո­լո­րի ընդ­հա­նուր թվա­քա­նա­կը կա­րող է իս­կա­պես Թուր­քիա­յի ներ­կա­յիս բնակ­չու­թյան մոտ մեկ եր­րոր­դը կազ­մել:

Թուր­քիա­յի մաս­նատ­ման և ի­րենց պատ­մա­կան հայ­րե­նիք հա­յե­րի վե­րա­դար­ձի ժա­մա­նա­կը հե­ռու չէ: Այն, որ հա­մաշ­խար­հա­յին խո­շոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ար­դյուն­քում Թուր­քիան մաս­նատ­վե­լու է, միայն Ա­թո­սա­ցու կան­խա­տե­սու­մը չէ: Ե­րա­նե­լի­նե­րից, օ­րի­նակ, սր­բա­կեն­ցաղ Հով­սեփ Վա­տո­պե­դա­ցին նույն­պես ու­նի նման մար­գա­րեու­թյուն: Իր մար­գա­րեա­կան կան­խա­տե­սում­նե­րում նա նշել է, որ թուր­քե­րի կող­մից Կ. Պո­լի­սի գրա­վու­մից 600 տա­րի անց հույ­նե­րը կվե­րա­դառ­նան այն­տեղ, այ­սինքն` 2053 թ. այն նո­րից կդառ­նա հու­նա­կան քա­ղաք: Սուրբ Վա­տո­պե­դա­ցին ա­սել է նաև, որ Հա­յաս­տանն իր հո­ղե­րը հետ կս­տա­նա, իսկ քր­դե­րը ձեռք կբե­րեն ան­կա­խու­թյուն և կս­տեղ­ծեն ի­րենց ան­կախ պե­տա­կա­նու­թյու­նը: Հնա­րա­վո՞ր է ար­դյոք, որ սր­բի այս կան­խա­տե­սու­մը դառ­նա ի­րա­կա­նու­թյուն։

Ոչ միայն մի քա­նի տա­րի ա­ռաջ, այլև նույ­նիսկ հի­մա էլ Հով­սեփ Վա­տո­պե­դա­ցու այս կան­խա­տե­սու­մը մե­զա­նից թերևս շա­տե­րին կա­րող է թվալ ֆան­տաս­տի­կա­յի ժան­րից, հա­մե­նայն դեպս, մի բան, ո­րը գո­նե տե­սա­նե­լի ա­պա­գա­յում ի­րա­կա­նու­թյուն չի դառ­նա­լու: Սա­կայն, ինչ­պես ար­դեն նշե­ցինք, միայն նա չէ, որ կան­խա­տե­սել է Թուր­քիա­յի մաս­նա­տու­մը: Ռուս-թուր­քա­կան պա­տե­րազ­մի, Թուր­քիա­յում քր­դե­րի և հա­յե­րի ապս­տամ­բու­թյան, ան­կա­խու­թյուն ձեռք բե­րե­լու և Թուր­քիա­յի մաս­նատ­ման մա­սին մար­գա­րեու­թյուն­ներ ու­նեն նաև հույն և ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցի­նե­րի այլ սուրբ հայ­րեր ևս: Սր­բե­րը չեն ստում, հազ­վա­դեպ կա­րող են սխալ­վել, բայց որ­քա­նո՞վ է հա­վա­նա­կան, որ Թուր­քիա­յի ճա­կա­տագ­րի վե­րա­բե­րյալ սխալ­վեն ի­րա­րից ան­կախ տար­բեր սր­բեր։

Ճիշտ է, Թուր­քիա­յում քր­դե­րի և հա­յե­րի ապս­տամ­բու­թյան հա­ջո­ղու­թյունն ինչ­պես ե­րեկ, այն­պես էլ այ­սօր կա­րող է գնա­հատ­վել գրե­թե զրո­յա­կան, քա­նի որ Թուր­քիան ի­րա­կա­նում շա­րու­նա­կում է լի­նել բռ­նա­պե­տա­կան եր­կիր, ու­նի ապս­տամ­բու­թյուն­ներն ա­րյան մեջ խեղ­դե­լու հա­րուստ փորձ ու դրա հա­մար անհ­րա­ժեշտ կա­րո­ղու­թյուն­ներ:
Սա­կայն նույ­նը բնավ չի կա­րե­լի ա­սել այն Թուր­քիա­յի վե­րա­բե­րյալ, ո­րը Ռու­սաս­տա­նի հետ հնա­րա­վոր պա­տե­րազ­մի ար­դյուն­քում էա­պես կթու­լա­նա և կհաս­նի գրե­թե կոր­ծան­ման եզ­րին (ըստ Ա­թո­սա­ցու, թուր­քե­րի մեկ եր­րոր­դը զոհ­վե­լու է ճա­կա­տա­մար­տե­րում): Այդ ըն­թաց­քում կամ դրա­նից հե­տո է, որ հա­յերն ու քր­դե­րը, գու­ցե միաս­նա­բար ու ներ­դաշ­նակ գոր­ծե­լով, ի­րա­կա­նու­թյուն կդարձ­նեն Թուր­քիա­յի կոր­ծա­նու­մը (մաս­նա­տու­մը), ո­րով Թուր­քիան կվե­րա­նա աշ­խար­հի քա­ղա­քա­կան քար­տե­զից: Այն կբա­ժան­վի հա­յե­րի, քր­դե­րի միջև, Ստամ­բուլն էլ (Կ. Պո­լիս) հա­վա­նա­բար բա­ժին կհաս­նի հույ­նե­րին, ինչ­պես ի­րենց մար­գա­րեու­թյուն­նե­րում կան­խա­տե­սել են Հով­սեփ Վա­տո­պե­դա­ցին և Պաի­սիոս Ա­թո­սա­ցին:

Նկա­տի ու­նե­նանք, որ Թուր­քիա­յի գոր­ծուն ա­ջակ­ցու­թյամբ Ար­ցա­խի դեմ Ադր­բե­ջա­նի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազմն ա­մեն պա­հի կա­րող է վե­րած­վել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան դեմ պա­տե­րազ­մի (Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը, դի­մե­լով սադ­րանք­նե­րի, քա­ղա­քա­կան ու քա­րոզ­չա­կան աս­պա­րեզ­նե­րում ստի ու կեղ­ծի­քի, ար­դեն իսկ քայ­լեր է կա­տա­րել այդ պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաստ­ման ուղ­ղու­թյամբ): Իսկ այդ պա­տե­րազ­մում Թուր­քիա­յի և Ռու­սաս­տա­նի ան­մի­ջա­կան և լայ­նա­ծա­վալ ընդ­գր­կու­մը կդառ­նա ար­դեն գրե­թե ան­խու­սա­փե­լի: Այ­սինքն` ե­թե չհա­ջող­վի ներ­կա­յիս պա­տե­րազ­մը շատ մոտ ժա­մա­նակ­նե­րում ար­գե­լա­կել, հար­ձա­կում ի­րա­կա­նաց­վի ՀՀ-ի դեմ ու պա­տե­րազ­մը վե­րած­վի տա­րա­ծաշր­ջա­նա­յի­նի, ա­պա կա­րե­լի է ա­սել, որ Պաի­սիոս Ա­թո­սա­ցու և մյուս սր­բե­րի մար­գա­րեու­թյուն­նե­րը մոտ են ի­րա­կա­նու­թյուն դառ­նա­լուն:

Իսկ ե՞րբ է լի­նե­լու ռուս-թուր­քա­կան նոր պա­տե­րազմն ըստ Ա­թո­սա­ցու: «Մար­գա­րեու­թյուն Թուր­քիա­յի վե­րա­բե­րյալ» հոդ­վա­ծի հե­ղի­նա­կը ներ­կա­յաց­րել է այս կա­պակ­ցու­թյամբ հույն սր­բի խոս­քը. «Երբ լսեք, որ թուր­քե­րը փա­կում են Եփ­րատ գե­տի ջրե­րը` կա­ռու­ցե­լու հա­մար ամ­բար­տակ և ո­ռո­գե­լու հա­մար ի­րենց հո­ղե­րը, այդ­ժամ ի­մա­ցեք, որ մենք մտել ենք այդ մեծ պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաս­տա­կան փու­լը և այն մոտ է», ա­պա շա­րու­նա­կել է.
«Հարկ է նշել, որ Թուր­քիան Եփ­րատ գե­տի վրա ամ­բար­տակ է կա­ռու­ցել դեռ 1990-ին և մեկ ա­միս Եփ­րատ գե­տի ջու­րը սա­կավ է հո­սել Սի­րիա, ուր սի­րիա­ցի­նե­րը շատ հո­ղեր չեն կա­րո­ղա­ցել ո­ռո­գել: Այդ իսկ պատ­ճա­ռով Սի­րիան նույ­նիսկ սպառ­նա­ցել է ռմ­բա­կո­ծել Թուր­քիան և եր­կար բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո ո­րո­շա­կի քա­նա­կով Եփ­րա­տի ջրե­րը նո­րից հո­սել են Սի­րիա»:

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում