Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն կյանքը ու հավատքը. Արամ Ա
Նմանատիպ
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը տեսաուղերձ է հղել հայոց բանակի զինվորներին ու ողջ աշխարհին՝ նշելով, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն հավատքը: Արամ Ա-ն ընգծել է, որ հայ ժողովրդի հավատքն ու հայրենասիրությունն ավելի զորեղ են, քան ցանկացած նյութական զենք:
«Թող աշխարհն իմանա, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն կյանքը ու հավատքը: Եթե իրենց նյութեղեն զենքը իրենց հզորության աղբյուրն է ու ապավենը, հայոց բանակի և մեր ժողովրդի հավատքի զենքը, վճռականության զենքը, հայրենասիրության զենքն ավելի զորեղ է, քան աշխարհի ամեն տեսակ զենքերը»,- ասել է Արամ Ա-ն:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, դիմելով հայոց բանակի զինվորներին, նշել է, որ պետք է հաղթենք և միշտ հաղթենք:
Աղբյուր՝ 168.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում