ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Մինչև հրադադարի հայտարարումը երեկ ողջ գիշեր և մինչև հրադադարը մարտերը նույն կերպ ընթացել են, հատկապես թեժ էր հարավային ուղղությունը: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական հարթակում հրավիրված մամուլի սուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ընդհանուր առմամբ, հակառակորդը նույն գործողությունն էր ուզում իրականացնել, իր առաջխաղացումն ապահովեր, որը կասեցվում էր հայկական զինուժի կողմից: Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա և կեսօրվա դրությամբ տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա, և մանր այլ միջոցներ»,- տեղեկացրեց նա։
Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի սաստկացել են, բայց Արցախի զինուժը հետ է մղել բոլոր առաջխաղացումները, այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է, ինչպես հայտարարվել է ժամը 12:00-ից, թեև առանձին տեղերում սադրանքներ եղել են և հայկական կողմից այդ սադրանքներին պատասխան տրվել է:
«Մասնավորապես, մինչև հրադադար հայտարարելը Ադրբեջանի զինուժի հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք և այդ ընթացքում, հրադադարից հետո մեր կողմից այդ խմբերը չեզոքացվել են, ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր: Այս մասին Պաշտպանության բանակը լրացուցիչ հայտարարեց և հստակ նշվեց, որ սադրանքը կատարվել է մինչև հրադադարն այն հաշվարկով, որ հրադադարը հայտարարելուց հետո որպես փաստ արդեն արձանագրված լինի»,– հայտնեց նա:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այս պահին Հադրութում չեզոքացվում են և գրեթե ավարտված է դիվերսիոն խմբերի ոչնչացումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում