«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 100 մլն դոլար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: «Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ի դրությամբ «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար։
«Համազգային բացառիկ մոբիլիզացիայի արդյունքում, ամեն րոպե Հիմնադրամի կայքով արվում են հարյուրավոր նվիրատվություններ։ Մեր թիկունքն ամուր է Հայաստանի և Սփյուռքի նվիրումի և համախմբվածության շնորհիվ։
Հիշեցնում ենք նվիրատվություն կատարելու եղանակները՝
– Հիմնադրամի առցանց դրամահավաք-արշավին կարող եք միանալ www.himnadram.org հասեցով, ինչպես նաև միջազգային փոխանցումներ կատարելով կայքում նշված հաշվեհամարներով
– 1000 ՀՀ դրամի չափով՝ SMS հաղորդագրություն ուղարկելով 8000 կարճ համարին, որը գործում է Հայաստանում բոլոր օպերատորների բաժանորդների համար
– TelCell, EasyPay, iDram, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ օնլայն, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ օնլայն համակարգերի միջոցով
– Paypal համակարգով info@armeniafund.org վճարման հասցեին։
Շնորհակալ ենք նվիրատուների մեր աշխարհասփյուռ բանակին վստահության և շարունակական աջակցության համար»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում