Հունական կինոփառատոնը հատուկ ցուցադրություն է նվիրել Հայաստանին. «Մենք համերաշխ ենք մեր հայ եղբայրների և քույրերի հետ»

Հունական կինոփառատոնը հատուկ ցուցադրություն է նվիրել Հայաստանին. «Մենք համերաշխ ենք մեր հայ եղբայրների և քույրերի հետ»

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հունական կինոփառատոնը հատուկ ցուցադրություն է նվիրել Հայաստանին՝ «ի նշան համերաշխության մեր հայ եղբայրների և քույրերի հետ»: Այս մասին գրում է Greek City Times-ը։

«Այսօր երեկոյան Հունաստանի «Peloponnisos Doc» փառատոնը հատուկ կցուցադրի «1915 թ.-ի կանայք» ֆիլմը Հունաստանի Կալամատա քաղաքում՝ ի համերաշխություն Արցախի և Հայաստանի ժողովրդի հետ», – Facebook-ի իր էջում գրել է Բարեդ Մարոնյանը:

Բեյրութում ծնված Մարոնյանը «1915 թ.-ի կանայք» ֆիլմի ռեժիսորն է: Առաջարկը եղել է կինոփառատոնի գործադիր տնօրեն Ջինա Պետրոպուլուից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում