Դենիս Ջորկաեֆը կոչով դիմել է Էմանուել Մակրոնին (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Ֆրանսիայի հավաքականի կազմում Եվրոպայի և աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճած Յուրի Ջորկաեֆի եղաբյրը՝ ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆն Արցախի անկախությունը ճանաչելու կոչով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
«Պարո՛ն նախագահ, Էմանուել Մակրոն, ժամանակն է, որ Ֆրանսիան ձեր ձայնի ներքո ոտքի կանգնի և այլևս աչք չփակի նախագահներ Ալիևի և Էրդողանի՝ Արցախի տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող արյունահեղության վրա:
Կիրառեք միայն հայերով բնակեցված Արցախի անկախությունը պահանջող բանաձևը:
Ընդունեք այն սկզբունքը, որ գոյություն ունի միջազգային իրավունքում ու կոչվում է «սեցեսիա», ինչպես Կոսովոյի պարագայում 90-ականներին, երբ նրանք նույնպես էթնիկ ոչնչացման վտանգի տակ էին: Այսօր 64 երկիր Կոսովոյին ճանաչում է որպես անկախ պետություն, այդ թվում՝ Ֆրանսիան, Անգլիան ու ԱՄՆ-ն:
Եթե Արցախը չստանա իր անկախությունը, կլինի հայերի նոր ցեղասպանություն, և սա պարոն Էրդողանը չի թաքցնում՝ ասելով, որ ավարտին կհասցնի 105 տարի առաջ սկսված գործը:
Այլևս մի՛ փնտրեք, դադարեցրե՛ք անկողմնակալությունն ու գործե՛ք, պարո՛ն Նախագահ, քանի որ միայն Դուք կարող եք օգնել հայ ժողովրդին:
Անպատժելիությունը թանկ է արժենում՝ լինի դա այսօր, թե վաղը»,- ասել է Ջորկաեֆը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում