Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը գերակա խնդիրն է․ Զոհրաբ Մնացականյան

Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը գերակա խնդիրն է․ Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՀայաստանի համար հարցը եղել է ավելի քան պարզ՝ գոյութենական անվտանգությունը մեր հայրենակիցների: Այս մասին այսօր Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը առաջնային գերակա խնդիրն է, այսօր դա նաև արտահայտվում է այն փաստով, որ սա նաև պաշտպանության միջոց է և այդ առումով շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության բոլոր գործընկերների հետ: Մենք հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ին Մոսկվայում հասած համաձայնությանը, այո, մենք շարունակում ենք պնդել, որ ուժի միջոցով այս խնդիրը հանգուցալուծում չի ստանալու»,-ասաց նա:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ թշնամին չի ունենալու ռազմական լուծում, այլ ունենալու են ավելի խորը ճգնաժամ իրենց գործողությունների միջոցով, բայց ոչ պարտադրված որևէ բան Արցախում ազատության մեջ արժանապատիվ և անվտանգ ապրելու հարցում, այդ իրավունքը չի խախտվելու:

Նա նշեց, որ մենք պայքարում ենք մեր հայրենիքի գոյության համար և որևէ բան մեզ հետ չի պահելու: «Մեր գործը լինելու է միջազգային հանրությանը ամենախիստ ձևով ի ցույց դնելու այս բարբարոսության խորությունը, թե ինչի հետ մենք գործ ունենք, որտեղ ցանկացած քաղաքակիրթ նորմեր ենթարկվում են ուղղակի ջախջախման: Սա այս կոնֆլիկտի էությունն է»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում