Հրե­շը տա­ճա­րում

Հրե­շը տա­ճա­րում

«Հազ­վա­գյուտ են չծաղ­կա­զարդ­ված գր­քե­րը։ Ա­սում են հազ­վա­գյուտ են, ո­րով­հետև ե­թե գր­քեր կան, որ չեն նկա­րա­զար­դել ծաղ­կող-նկա­րիչ­նե­րը, ա­պա գո­նե գրի­չը, նույ­նիսկ նկա­րել չի­մա­ցող, կար­միր թա­նա­քով հա­տու­կենտ զարդ է ա­րել այս ու այն ե­րե­սին»։
Վի­գեն ԽԵ­ՉՈՒ­ՄՅԱՆ
«Գիրք գրոց»

ՆԱ­ԽԵՐ­ԳԱՆ­ՔԸ` Ա­ՀԱ­ԶԱՆԳ
Եվ ա­հա մենք հեր­թա­կան ան­գամ քա­ղում ենք մեր գա­հա­վի­ժող բա­րե­վար­քու­թյան պտուղ­նե­րը։ «Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րի» շե­փո­րու­մից վար­կյան­ներ անց նո­րա­մա­նուկ հայ­կա­կան ան­կախ պե­տա­կա­նու­թյան քա­ղա­քա­կան, հան­րա­յին և մշա­կու­թա­յին ընտ­րա­նին զին­վեց վար­դա­գույն ակ­նո­ցով և ան­տե­սեց հարևան սպան­դա­նոց ա­րյու­նա­պե­տու­թյան, այն է` Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի հե­ռա­հար վտան­գը, բա­վա­րար­վե­լով դի­վա­նա­գի­տա­կան խա­ղար­կում­նե­րով։ Սահ­մա­նի բաց­ման և առևտրաշր­ջա­նա­ռու­թյան մե­ծաց­ման հրա­պու­րանքն այդ­պես էլ չլ­քեց մեզ, վեր­ջերս էլ փոր­ձում էինք կա­մուրջ կա­ռու­ցել և ա­պա­հո­վել նախ­ճի­րա­հոտ եր­կո­տա­նի ոհ­մա­կի ա­զատ ե­լու­մու­տը… Քիր­վա­յու­թյան հատ­կա­պես խոր­հր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նում փթ­թող ին­տեր­նա­ցիո­նալ պղ­ծան­քը դա­ժա­նո­րեն ար­մա­տա­կա­լել էր մեր սր­տում, մեր հայ­կա­կան առ­նա­կան ու ազն­վա­կան հո­գին այդ­պես էլ խոր­քով չգ­նա­հա­տեց թուրք երևույ­թը նրա ողջ ա­ռեղծ­վա­ծա­յին դի­վայ­նու­թյամբ։ Սա­կայն բավ է, անց­նենք ի­րա­տե­սա­կան խն­դիր­նե­րին։ Եվ մինչև բուն ա­սե­լի­քը, ա­ռա­ջար­կս ներ­կա քա­ղա­քա­կան և հան­րա­յին, մշա­կու­թա­յին ու քա­ղա­քա­ցիա­կան վեր­նա­խա­վե­րին (իշ­խա­նու­թյանն ու ընդ­դի­մու­թյա­նը միա­ժա­մա­նակ)` ՀՀ-ի և ԱՀ-ի բնա­կիչ­նե­րի թուր­քա­կան ծա­գում ու­նե­ցող տոհ­մա­նուն­նե­րը իս­պառ վե­րաց­նել, դարձ­նել հա­յե­ցի։ Թուր­քա­կան ար­մատ ու­նե­ցող ազ­գա­նուն­նե­րը դեռ կան, սղո­ցում են միտքդ և հո­գիդ հատ­կա­պես այս օ­րե­րին, երբ հրե­շը փոր­ձում է ճա­րա­կել եր­կի­րը, ընդ ո­րում բա­ցեի­բաց, ա­ռանց դի­վա­նա­գի­տա­կան սա­հան­կում­նե­րի, չխոր­շե­լով իր ե­ղեռ­նա­գործ հա­վակ­նու­թյուն­նե­րից և թքե­լով քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի կիրթ ճա­կա­տին։ Հա­մոզ­ված եմ, որ թուր­քա­ծա­գում տոհ­մա­նուն­նե­րը, առ­հա­սա­րակ թուր­քին և թուր­քա­կա­նը հի­շեց­նող ա­մեն բան պետք է չե­ղարկ­վեն օ­րեն­քի ու­ժով, ՀՀ և ԱՀ խոր­հր­դա­րան­նե­րի հրա­վի­րած ար­տա­հերթ նիս­տե­րում։

ՊԱՏ­ՄԱ­ԿԱՆ ԱԿ­ՆԱՐ­ԿԸ` ԱՊ­ՏԱԿ ՄԵԶ ԵՎ ՄԱՐԴ­ԿՈՒ­ԹՅԱ­ՆԸ
ՀՀ գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի ար­վես­տի ինս­տի­տու­տի տնօ­րեն, ար­վես­տա­գի­տու­թյան դոկ­տոր, ՀՀ ԳԱԱ թղ­թա­կից ան­դամ Ա­րա­րատ Ա­ղա­սյա­նը 2018-ին հրա­պա­րակ ի­ջեց­րեց ռազ­մա­վա­րա­կան մի գործ. «Հայ կեր­պար­վես­տի և կի­րա­ռա­կան ար­վես­տի կո­րուստ­ներն Օս­մա­նյան կայս­րու­թյան տա­րած­քում (հա­մի­դյան ջար­դե­րից մինչև մեր օ­րե­րը)»։ Ձևով սա պատ­մա­կան ակ­նարկ է, բո­վան­դա­կու­թյամբ` մի ողջ հզոր քա­ղա­քակր­թու­թյան ցե­ղաս­պա­նու­թյան դա­տավ­ճի­ռը։ Փոք­րա­ծա­վալ է գիր­քը, բայց գեր­հա­գե­ցած է դեպ­քե­րով և ե­ղե­լու­թյուն­նե­րով։ Այն ըն­թեր­ցե­լիս միտքդ ա­կա­մա շամփ­րում է զար­հու­րան­քը ահ­ռե­լի հար­ցա­կա­նի տես­քով. իսկ որ­քա՞ն են պղ­ծել և ոչն­չաց­րել թուր­քերն ի­րենց ողջ տի­րա­կա­լու­թյան ըն­թաց­քում։ Թեր­թենք գիր­քը, դր­վա­գենք այն հե­ռա­հար նպա­տա­կով։

1895-ին կոր­ծան­վում և պղծ­վում են Էրզ­րու­մի նա­հան­գի Բա­բերդ քա­ղա­քի և շր­ջա­կա գյու­ղե­րի ե­կե­ղե­ցի­նե­րը, Սբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ և Սբ Քրիս­տա­փոր վան­քե­րը, ոչն­չաց­վում են սր­բա­պատ­կեր­նե­րը։ (Զար­մա­նա­լի է թուրք հրո­սակ­նե­րի ռազ­մա­վա­րու­թյու­նը. նրանք կամ ոչն­չաց­րել են, կամ էլ պղ­ծել այն, ինչն այդ պա­հին անհ­նար էր ոչն­չաց­նել)։ 1894-1896 թվա­կան­նե­րի ցե­ղաս­պան­դի ըն­թաց­քում ոչն­չա­ցան և ան­հե­տա­ցան հա­րյու­րա­վոր միջ­նա­դա­րյան գր­չագ­րեր, պատ­կե­րա­զարդ մա­գա­ղա­թյա մա­տյան­ներ ու հնա­տիպ գր­քեր։ Ե­դե­սիա­յի ե­կե­ղե­ցի­նե­րից մե­կում կո­ղոպտ­վում է ոս­կե­զօծ և ար­ծա­թա­զօծ զար­դան­կար­նե­րով, պատ­կեր­նե­րով և գլ­խա­դիր­նե­րով հա­գե­ցած մի չք­նաղ ա­վե­տա­րան, ո­րը նկա­րա­զար­դել էր Կի­րա­կոս գրի­չը, և նվիր­ված էր Զա­բել թա­գու­հուն։
Ի դեպ, սույն Կի­րա­կո­սը Թո­րոս Ռոս­լի­նի ու­սու­ցիչն էր։
Կրա­կը խա­րույ­կի վե­րած­վե­լով` դառ­նում էր ա­րյու­նա­քամ զե­ռու­նի գլ­խա­վոր զեն­քը։ Լեռ­նա­յին Կի­լի­կիա­յի Մա­րաշ քա­ղա­քի Սբ Գևորգ ե­կե­ղե­ցու կա­շե­պատ մա­տյան­նե­րը այր­վում, ոչն­չաց­վում են։ Խար­բեր­դի նա­հան­գի Ակ­նի գա­վա­ռի Բին­կա գյու­ղի Սբ Հրեշ­տա­կա­պետ ե­կե­ղե­ցուն պատ­կա­նող, 19-րդ դա­րի վեր­ջում Կոս­տանդ­նա­պոլ­սում նո­րոգ­ված և վերս­տին կազմ­ված մա­գա­ղա­թյա նկա­րա­զարդ Ա­վե­տա­րանն այդ ժա­մա­նակ­վա գնով գնա­հատ­ված էր 200-300 օս­մա­նյան ոս­կի։ Այս­տեղ հարց է ծա­գում։ Ա­վա­րա­ռու թուրքն այդ ին­չու՞ չէր հա­վա­քում հա­զա­րա­վոր թան­կար­ժեք մա­տյան­ներն ու կեր­պար­վես­տի մյուս հրա­շա­կերտ նմուշ­նե­րը և, այ­նուա­մե­նայ­նիվ, ին­չու՞ հս­կա­յա­կան այդ գան­ձա­րա­նը չէր վա­ճա­ռում Եվ­րո­պա­յում։ Բազ­մա­մի­լիոն օս­մա­նյան ոս­կով կհա­գե­նար այս զավ­թիչ կայս­րու­թյան մշ­տա­պես կի­սա­քաղց որ­կո­րը։ Սա թուրք-օս­ման­ցին չէ՞ր գի­տակ­ցում։ Գի­տակ­ցում էր, բայց և այն­պես նա նախ հե­տա­մուտ էր թուրք-օս­մա­նյան ազ­գա­յին ե­րա­զան­քին` ոչն­չաց­նել հայ­կա­կան ինք­նու­թյան հետ­քե­րը Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հում։ Ոչն­չաց­րին…

Ե­րիտ­թուր­քա­կան հե­ղաշր­ջու­մը մի պահ բթաց­րեց մեր ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցու­թյու­նը և ան­գամ Գրի­գոր Զոհ­րա­պի պես եվ­րո­պա­կան գրա­կան մշա­կույ­թում իր պատ­վա­վոր հան­գր­վա­նը գտած լու­սա­վո­րյալ գրո­ղը լու­սա­վոր ակն­կա­լիք­ներ ու­ներ ե­րիտ­թուր­քա­կան կա­ռա­վա­րիչ­նե­րից։ Ան­զու­գա­կան Զոհ­րա­պը միա­կը չէր, հայ մտա­վո­րա­կան և վա­ճա­ռա­կան խա­վը ևս հա­վա­տում էր խաշ­նա­րած բար­բա­րոս­նե­րի ան­շր­ջե­լի քա­ղա­քակ­րթ­մա­նը։ Հա­վա­տում էր և սպա­սում։ Այ­նինչ դեռ 1909-ի ապ­րի­լին Ա­դա­նա­յի և Հա­լե­պի վի­լա­յեթ­նե­րի հա­յաբ­նակ բնա­կա­վայ­րե­րում նախ հր­կիզ­վե­ցին, այ­նու­հետև թա­լան­վե­ցին բազ­մա­թիվ ե­կե­ղե­ցի­ներ, ոչն­չաց­վե­ցին բազ­մա­թիվ ձե­ռա­գիր մա­տյան­ներ։ Ընդ ո­րում, մա­գա­ղաթն այր­վում էր, ոս­կին և ար­ծա­թը ձուլ­վում էին, ե­կե­ղե­ցին կոր­ծան­վում էր, ժա­մա­նակ անց լեռ­նա­յին ան­դարդ քա­մին քշում էր մո­խի­րը և ա­ռատ բուս­նած կա­նա­չա­գեղ տա­րած­քը մի գար­նան դառ­նում էր նա­խա­մարդ-խաշ­նա­րա­ծի հայ­րե­նի­քը։ Տե­ղին է հի­շել, որ ձե­ռա­գիր մա­տյան­նե­րը, ըստ էու­թյան, հա­ճախ հա­մաշ­խար­հա­յին ար­ժեք ներ­կա­յաց­նող կեր­պար­վես­տի մա­տյան-թան­գա­րան­ներ էին։ Ա­հա նրանց նկա­րագ­րու­թյու­նը. գր­ված­քը մա­գա­ղա­թի կամ թղ­թի վրա էր, մա­տյան­նե­րը կազ­մա­պատ­ված էին կաշ­վով, թա­վի­շով, ու­նեին փղոսկ­րե, ար­ծա­թե և ոս­կե կո­ղեր, նաև պա­տյան­ներ և տու­փեր, զար­դար­վում էին հա­ճախ թան­կար­ժեք ու կի­սա­թան­կար­ժեք քա­րե­րով և այլն։ Մեր նախ­նիք, այդ զար­հու­րան­քին ա­ռե­րես­վե­լով, եր­բեմն կա­րո­ղա­նում էին ձե­ռագ­րե­րի մի մա­սը պահ­պա­նել թաքս­տոց­նե­րում։ Բայց բո­րե­նու հո­տա­ռու­թյամբ օժտ­ված հրո­սա­կը հա­ճախ հայտ­նա­բե­րում էր թաքս­տոց­նե­րը, և սկս­վում էր հեր­թա­կան խրախ­ճան­քը. հրե­շը ճա­րա­կում էր մշա­կույ­թը։ Հրե­շը Տա­ճա­րի տի­րա­կալն էր։

ՖԱ­ՅԵԶ ԷԼ ՂՈ­ՍԵՅ­ՆԻ ՎԿԱ­ՅՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԵՎ ՆԻ­ԿՈ­ՂԱ­ՅՈՍ ՄԱ­ՌԻ ԶԵ­ԿՈՒ­ՑԱ­ԳԻ­ՐԸ
Ծա­գու­մով ա­րաբ, թուր­քահ­պա­տակ Ֆա­յեզ էլ Ղո­սեյ­նը Խար­բեր­դի գա­վա­ռա­պե­տի տե­ղա­կալն էր։ Տա­րի­ներ անց նա փաս­տա­բա­նու­թյամբ էր զբաղ­վում Դա­մաս­կո­սում։ Եվ ա­հա պա­տա­հա­կան մի խա­նու­թում առևտուր ա­նե­լիս հան­կարծ նկա­տում է, որ թուրք նպա­րա­վա­ճառ­նե­րը հայ­կա­կան հին ձե­ռագ­րե­րի և հնա­տիպ գր­քե­րի թեր­թե­րը (նաև ման­րան­կար­նե­րով զար­դար­ված է­ջե­րը) գոր­ծա­ծում էին որ­պես նպա­րե­ղե­նի փա­թե­թա­վոր­ման է­ժան թուղթ։ (Թուրքն այս պա­րա­գա­յում բա­վա­կա­նին կիրթ էր, նա չէր ճա­րա­կում տա­ճար-մա­տյա­նը, ուղ­ղա­կի օգ­տա­գոր­ծում էր այն տն­տե­սա­կան նպա­տա­կով)։ Ֆա­յեզ էլ Ղո­սեյնն իր բա­զում վկա­յու­թյուն­նե­րը հրա­պա­րա­կել է ա­ռան­ձին գր­քով, ո­րին դեռ կանդ­րա­դառ­նանք։

Հռ­չա­կա­վոր Նի­կո­ղա­յոս Մա­ռը 1915-ի հոկ­տեմ­բեր ամ­սին զե­կու­ցա­գիր է ներ­կա­յաց­նում Սանկտ Պե­տեր­բուր­գի Կայ­սե­րա­կան գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի կոն­ֆե­րան­սին. «Ես ստիպ­ված եմ ժո­ղո­վի ժա­մա­նա­կը զբա­ղեց­նել մի հար­ցով, մի շատ տխուր երևույ­թով, այն է` Վան քա­ղա­քում ու նրա շր­ջա­կայ­քում հնա­գի­տա­կան մեծ ար­ժեք ներ­կա­յաց­նող հա­րյու­րա­վոր, հնա­րա­վոր է նաև հա­զա­րա­վոր ձե­ռագ­րե­րի ոչն­չաց­մամբ… Պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի պաշտ­պա­նու­թյան դիր­քե­րից հան­դես ե­կող որևի­ցե կազ­մա­կեր­պու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը խիստ ան­պաշտ­պան վի­ճա­կում թո­ղեց ձե­ռագ­րե­րի հա­վա­քա­ծու­նե­րը, ո­րոնք դար­ձան բո­լոր ցան­կա­ցող­նե­րի բա­ժի­նը, ա­վե­լի հա­ճախ` տգետ գի­շա­տիչ­նե­րի­նը»։

ԳԻ­ՇԱՏ­ՉԱ­ԿԱՆ ԿՈՒՐ­ԲԱՆ ԲԱՅ­ՐԱՄ, ԵՎ ՊԱ­ՏԱ­ՆՈՒ ՈՂ­ՋԱ­ԿԻ­ԶՈՒՄ
1923-ին, սեպ­տեմ­բեր ամ­սին, մահ­մե­դա­կան Կուր­բան Բայ­րա­մի զո­հա­բե­րու­թյան տո­նի հենց ա­ռա­ջին օր­վա ըն­թաց­քում, Մա­լա­թիա­յում թուր­քե­րը հր­կի­զում և տո­նա­կան խա­րույ­կին ի ճա­րա­կում են հանձ­նում քա­ղա­քի հայ բնա­կիչ­նե­րից մե­կի ա­ռանձ­նա­տան ներք­նա­հար­կի թաքս­տո­ցում հայտ­նա­բեր­ված մա­գա­ղաթ­նե­րը, գր­չա­գիր ա­վե­տա­րան­նե­րը, եր­կու Հայս­մա­վուրք և ձե­ռագ­րե­րի հա­վա­քա­ծու­ներ։ Բայց դե հրե­շը եր­բեք չի շփոթ­վում և իր դի­վա­յին էու­թյա­նը տուրք տա­լով հրա­շա­լի օգ­տա­գոր­ծում է պա­տեհ պա­հը։ Այս խա­րույ­կին մո­տե­նա­լով` ձե­ռագ­րե­րը փոր­ձում է փր­կել ըն­տա­նի­քի ա­րու զա­վա­կը` 12-ա­մյա մի տղա, ո­րին թուր­քե­րը նե­տում են խա­րույ­կի մեջ։

ԽՈՍ­ՏՈ­ՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՅՈ­ԶԵՖ ՄԱՐԿ­ՎԱՐ­ՏԻՆ
Տիար Մարկ­վար­տը նշա­նա­վոր հա­յա­գետ է, ազ­գու­թյամբ գեր­մա­նա­ցի։ 1919-ին նրան է այ­ցե­լում մի թուրք սպա և պատ­մում, որ ցան­կա­նում է մի քա­նի ձե­ռա­գիր վա­ճա­ռել Բեռ­լի­նի Ազ­գա­յին գրա­դա­րա­նին (National Bibliothek), բայց գրա­դա­րա­նի վար­չու­թյունն ի­րեն հոր­դո­րել է ձե­ռա­գիր մա­տյան­ներն ի գնա­հա­տում ներ­կա­յաց­նել պրո­ֆե­սոր Մարկ­վար­տին։ Թուրք սպան սե­ղա­նին է դնում մի քա­նի ձե­ռա­գիր, ո­րոնց մեջ էին հրա­շա­լի ման­րան­կար­նե­րով զար­դար­ված եր­կու մա­գա­ղա­թյա մա­տյան­ներ։ Գիտ­նա­կա­նին հե­տաք­րք­րում է ներ­կա­յաց­ված գան­ձե­րի հայտ­նա­բեր­ման աղ­բյու­րը։ Սպան խոս­տո­վա­նում է. «…երբ մենք գեր­մա­նա­կան մի վաշ­տի հետ հար­ձակ­վե­ցինք Վա­նի մո­տեր­քի գյու­ղա­քա­ղաք­նե­րից մե­կի վրա և այն­տե­ղից դուրս քշե­ցինք ռուս­նե­րին և հա­յե­րին, զին­վոր­նե­րը մտան տե­ղի վան­քը և սկ­սե­ցին կո­ղոպ­տել ու ոչն­չաց­նել այն, ինչ չէին կա­րող ի­րենց հետ տա­նել։ Ես նկա­տե­ցի գետ­նին թափ­թփ­ված բազ­մա­թիվ գր­քեր։ Մի տա­սը գիրք վերց­րի, ո­րոնց մեծ մա­սը նկա­րա­զարդ էր…»։ Մակ­վար­տը նախ վռն­դում է կո­ղոպ­տի­չին, ա­պա ձե­ռագ­րերն ու մա­տյան­նե­րը ժա­մա­նակ անց ի պահ է հանձ­նում Վիեն­նա­յի Մխի­թա­րյան­նե­րի մա­տե­նա­դա­րա­նին, հա­մոզ­ված, որ «հա­յե­րի ձե­ռագ­րե­րը պետք է հա­յե­րի մոտ կենտ­րո­նա­նան և ոչ թե ա­վա­րա­ռու թուր­քե­րի կամ նրանց մի­ջո­ցով` եվ­րո­պա­կան գրա­դա­րան­նե­րում»։

1921 ԹՎԱ­ԿԱ­ՆԻ ՄԱ­ՅԻ­ՍԻ 25-Ի ՆԱԽ­ՃԻ­ՐԱ­ՀՈՏ ՆԱ­ՄԱ­ԿԸ
Ռի­զա Նու­րի Բե­յը Թուր­քիա­յի Ազ­գա­յին մեծ ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր էր, նաև Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան կր­թու­թյան, ա­պա ա­ռող­ջա­պա­հու­թյան և սո­ցիա­լա­կան օ­ժան­դա­կու­թյան նա­խա­րա­րը։ (Այս­տեղ ե­կեք հի­շենք պատ­մա­կան մի հան­րա­հայտ ճշ­մար­տու­թյուն, այն է` Օս­մա­նյան կայս­րու­թյան, նաև Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան կր­թու­թյան, ա­ռող­ջա­պա­հու­թյան և սո­ցիա­լա­կան օ­ժան­դա­կու­թյան բնա­գա­վառ­նե­րում մշ­տա­պես հան­գու­ցա­յին պաշ­տոն­ներ են զբա­ղեց­րել հա­յե­րը)։ Ռի­զա Նու­րի բե­յը 1921-ին Մուս­տա­ֆա Քե­մալ Ա­թա­թուր­քի խոր­հր­դա­կանն էր։ Եվ ա­հա նա արևե­լյան ճա­կա­տի հրա­մա­նա­տար Քյա­զիմ Կա­րա­բե­քի­րին իր նա­մա­կում կոչ է ա­նում հիմ­նա­հա­տակ վե­րաց­նել Ա­նի քա­ղա­քի հու­շար­ձան­նե­րի բո­լոր հետ­քե­րը` «մեծ ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցե­լով Թուր­քիա­յին»։ Նշյալ բե­յի այս որձ­կումն ան­հա­տի ազ­գայ­նա­մո­լա­կան դրսևո­րույթ չէր։ Ա­մենևին։ Թուր­քիա­յի ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար Թա­լեաթ փա­շան, ի­րա­կա­նաց­նե­լով ե­րիտ­թուր­քա­կան իշ­խող «Միու­թյուն և ա­ռա­ջա­դի­մու­թյուն» կու­սակ­ցու­թյան գե­րա­գույն գա­ղա­փա­րը, հրա­ման է ար­ձա­կում «ա­մեն կերպ ջա­նալ ոչն­չաց­նել բուն «Հա­յաս­տան» ան­վա­նու­մը Թուր­քիա­յում»։ Այ­սինքն, Թուր­քիան, ան­կախ իր կա­ռա­վար­ման պե­տա­կան ձևից, դա­րեր շա­րու­նակ ի­րա­կա­նաց­րել է իր ազ­գա­յին գե­րա­գույն իղ­ձը` իր կող­մից հրով, սրով և դա­վով բռ­նա­զավթ­ված Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հից աս­տի­ճա­նա­բար վե­րաց­նել հայ­կա­կան հե­տա­գի­ծը ցան­կա­ցած դրսևոր­մամբ։ Մի՞­թե պա­տա­հա­կան է, որ այ­սօր թուրք-ա­զեր­բայ­ջա­նա­կան հր­թիռ­նե­րը հրե­տա­կո­ծում են հայ­կա­կան ե­կե­ղե­ցի­նե­րը։ Նաև չմո­ռա­նանք, որ տա­րի­ներ ա­ռաջ մշա­կու­թա­յին ե­ղեռն տե­ղի ու­նե­ցավ Ջուլ­ֆա­յում, երբ ոչն­չաց­վե­ցին հա­զա­րա­վոր խաչ­քա­րեր քա­ղա­քա­կիրթ մարդ­կու­թյան աչ­քի ա­ռաջ։ Այ­սինքն, մենք պա­տե­րազ­մա­կան այս օ­րե­րին լր­ջո­րեն մտա­ծե­լու շատ բան ու­նենք։

Իսկ մենք այ­սօր, մեր ա­զատ և ան­կախ երկ­րում դեռ քա­նի՞ թուր­քար­մատ տոհ­մա­նուն ենք պահ­պա­նում մինչև օրս։
Է, մի՞­թե ժա­մա­նա­կը չէ իս­պառ ա­զա­տագր­վե­լու յա­թա­ղա­նա­հուշ ան­վա­նում­նե­րից։

(շա­րու­նա­կու­թյու­նը` հա­ջոր­դիվ)

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում