Ռուսաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերներ չեն

Ռուսաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերներ չեն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմը ռուսական տարածք չճանաչելու մասին հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Ռուսաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերներ չեն:

Ինչպես նշում է EAdaily-ն, նման կարծիք է հայտնել ռուս սենատոր, Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն իր թելեգրամյան ալիքում:

«Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա Էրդողանը խոստացել է Ուկրաինայի հետ «աջակցել Ղրիմի թաթարներին», Էրդողանն իր օրակարգն ունի: Ոչ մի «միության» մասին խոսք անգամ լինել չի կարող»,- գրել է սենատորը:

Վերջինիս հետ համակարծիք է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան: Ընդ որում՝ նա նշել է, որ Էրդողանի խոսքերը «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու» մասին, ներառյալ Ղրիմը, ոչ մի կերպ չեն կարող ազդել այն բանի վրա, որ տվյալ շրջանը Ռուսաստանի մաս է կազմում:

Չեպան ընդգծել է, որ Թուրքիայի նախագահի հենց նման հայտարարություններն են ցուցադրում նրա՝ Ռուսաստանի գործընկեր լինելու «հուսալիությունը»: Նրա կարծիքով, Էրդողանի դիրքորոշումը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար և թելադրված է եղել ակնթարթային նկատառումներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում