Գերմանիայի ԱԳ նախարարը հրաժարվել է մեկնել Թուրքիա

Գերմանիայի ԱԳ նախարարը հրաժարվել է մեկնել Թուրքիա

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հրաժարվել է ընթացիկ շաբաթում Թուրքիա այցից, ինչը պայմանավորված է Արևելյան Միջերկրականում Անկարայի գործողություններով, գրում է ng.ru-ն:

«Շաբաթվա սկզբին կրկին ուղարկելով Oruc Reis նավը (Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտ սեյսմիկ հետախուզության)՝ Թուրքիան լրջորեն փչացրեց վստահության այն մթնոլորտը, որը մենք նախկինում ջանասիրաբար ստեղծել էինք: Այդ պատճառով ես ընթացիկ շաբաթում ձեռնպահ մնացի Ակարա պլանավորված այցից»,- ասել է Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միավորմանը տված հարցազրույցում:

Հունաստանը և Կիպրոսը մի քանի ամիս Եվրախորհրդից ակտիվորեն պահանջում են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել Միջերկրական ծովում նրա գործողությունների պատճառով: Հունաստանն այս ամռանը համաձայնագրեր է կնքել Իտալիայի եւ Եգիպտոսի հետ ծովային գոտիների սահմանագծման շուրջը, որոնք հավաստում են Հունաստանի կղզիների՝ ծովային ափամերձ ծծանծաղուտի և բացառիկ տնտեսական գոտու իրավունքը: Անկարան հայտարարել է, որ չի ճանաչում հունա-եգիպտական համաձայնագիրը՝ սեյսմիկ հետախուզության համար Oruc Reis հետազոտական նավը ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկով Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտ՝ Կաստելորիզո կղզու մերձակայք: Ի պատասխան Հունաստանը մարտական պատրաստության վիճակի է բերել իր զինված ուժերը և հայտարարել, որ կպաշտպանի իր սուվերեն իրավունքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում