Yerevan
17
+31°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Բազմաթիվ իսրայելցիներ Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ բողոքի երթ են անցկացնում

Բազմաթիվ իսրայելցիներ Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ բողոքի երթ են անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվում ընդդեմ Ադրբեջանին զենք վաճառելու: Բողոքի ակցիան ներառում է ավտոշարասյունով երթ Հայֆայից մինչև Երուսաղեմ: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, կազմակերպիչների խոսքով՝ երթին տասնյակ ավտոմեքենաներ և մի քանի հարյուր մարդ է մասնակցում:

«Դիմում ենք Իսրայելի կառավարությանը՝ խնդրանքով և պահանջով, որ դադարեն սպառազինում մատակարարել Ադրբեջանին: Քանի որ գիտենք, որ իսրայելական անօդաչուները, հրթիռները գտնվում են Ադրբեջանի սպառազինման կազմում և կիրառվում են Արցախի խաղաղ բնակչության դեմ»,- գործակալությանը հայտնել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Արմինա Խանյանը:

Երթին մասնակցող ավտոմեքենաները զարդարված են եղել հայկական դրոշի գույներով: Հանրահավաքին մասնակցում են Իսրայելի հայկական համայնքի անդամները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում