Իրանը զենք կարտահանի և կներկրի՝ հիմնվելով իր պաշտպանական քաղաքականության վրա. Բրիտանիայում Իրանի դեսպան
18/10/2020 16:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը հայտարարել է, որ այսօրվանից սկսած Իրանը զենք-զինամթերք կարտահանի և կներկրի՝ հիմնվելով իր պաշտպանական քաղաքականության սկզբուքների հիման վրա:
«Այսօրվանից սկսած՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (իրանական միջուկային գործարք) ընդունումից 5 տարի անց բոլոր միջազգային սահմանափակումները, որոնք առնչվում են զենքի արտահանմանն ու ներկրմանը և որոնք մեր երկիրը ենթարկվել է ավելի քան 10 տարի, կավարտվեն: Այսօրվանից սկսած Իրանի Իսլամական Հանրապետությունը զենք կվաճառի և կներկրի միայն հիմնվելով իր պաշտպանական քաղաքականության սկզբունքների և կարիքների վրա»,- «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ գրել է դիվանագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում