Մոնրեալում հայերը բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի
19/10/2020 09:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Կանադայի մեծությամբ երկրորդ քաղաք Մոնրեալում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել․ ցույցի մասնակիցները Կանադային կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և դատապարտել թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած ագրեսիան, գրում է տեղական CTV News-ը։
Ինչպես նշում է աղբյուրը, սպասվում է, որ այսօր Մոնրեալի քաղաքապետ Վալերի Պլանտը հանդես կգա հակամարտության վերաբերյան հայտարարությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում