Քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյան ծեծել է փուչիկ վաճառող երեխային

Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը Հանրապետության հրապարկում ծեծել է փուչիկներ վաճառող երեխայի: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Երեխան ուշաթափվել է ու ընկել. նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Միջադեպից հետո լարված իրավիճակ է ստեղծվել Հանրապետության հրապարակում, որտեղից առեւտրականները՝ մոտ 50 հոգի, գնացել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Սա, նրանց խոսքերով, ոչ առաջին, ոչ վերջին դեպքն է:

Նշենք միջադեպից հետո, երբ առեւտրականները աղմուկ են բարձրացրել ոստիկանները մոտեցել են նրանց եւ իմանալով, որ Արման Եդոյանն է խփել երեխային, վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: Նշենք, որ փուչիկ վաճառող երեխան երկկողմանի ծնողազուրկ է»,- գրում է «Ժամանակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում