Թանկացումների նոր ալիք Հայաստանում

Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո արդեն սկսվել է թանկացումներինոր ալիք:

«Ժողովուրդ» օրաթերթը այսօրվա համարում գրում է, որ օրինակ՝ հացամթերքի շուկայում արձանագրվել է 10-ից 30 դրամի բարձրացում, հանքային ջրերի, զովացուցիչ ըմպելիքների և գարեջրի շուկայում նույնպես կա մինչև 30 դրամի բարձրացում: Այս առու­մով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն անհիմն թանկացումներից խուսափելու համար պաշտոնապես գրությամբ դիմել է տնտեսվարողներին և պահանջել ներկայացնել հիմնա­վորում թանկացումների վերաբերյալ: Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը թանկացումների այս ալիքի հետևանքները կործանարար է համարում:

Ըստ նրա՝ իրավիճակն արդեն դուրս է եկել վերահսկողությու­նից. «Այն, ինչ ես տեսնում եմ, լավ բան չէ: Մարդկանց որևիցե ձևով պետք է հույս տալ, բացատրել կամ ներ­կայացնել, որ սրանովչէ, որ կյանքն ավարտվեց: Սակայն իշխանությունը դա չի կարողանա, որովհետև իշխա­նության՝ վստահություն կամ հավատ ներշնչելու լիմիտն արդեն վաղուց սպառվել է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում