«Մենք մոտ ենք հաղթանակին, մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել».Տեր Սեպուհ արք. Չուլջյան

«Մենք մոտ ենք հաղթանակին, մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել».Տեր Սեպուհ արք. Չուլջյան

«Հպարտ եմ համայն հայությամբ, որն այսօր համախմբված է մայր հայրենիքի շուրջ, և անում է հնարավոր ամեն ինչ. թե՛ Հայոց բանակի, և թե՛ մեր արդար դատի ու Արցախի անկախության ճանաչման համար»,-Newsmedia.am-ի հետ զրույցում անդրադառնալալով երկրում տիրող պատերազմական իրավիճակին եւ հայ հասարակության համախմբվածությանը, ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը:

– Սրբազան, Դուք պատրաստ ե՞ք մեկնել ռազմի դաշտ:

– Այո՛, ես միշտ պատրաստ եմ լինել այնտեղ, որտեղ իմ զինվորն է, և որտեղ իմ կարիքը կա: Իբրև առաջնորդ՝ այս օրերին միգուցե և պետք է լինեի ռազմաճակատի առաջին գծում, բայց ցավոք, ինձ վերապահված իրավունքներից ու պարտականություններից՝ դեռեւս իրականացնում եմ մեր քաջ նահատակների հոգեհանգիստներն ու հուղարկավորությունները, ինչը կարծում եմ, նույնքան կարևոր է:
Չէ՞ որ մեր բոլորի պարտքն է նաև՝ նահատակներին փառքով ու պատվով հուղարկավորելը, նրանց ծնողներին, կանանց, որդիներին ու քույրերին մխիթարելը, սփոփելն ու քաջալերանքի խոսքեր ասելը:

Անկասկած, պատերազմող ժողովրդի թիկունքը նույնքան ամուր պետք է լինի, ուստի և մեր կողմից կատարվող հոգեհանգիստների ընթացքում, բացի մխիթարանքից, հորդորում ենք ժողովրդին լինել միաբան, սիրով, համերաշխ և զորակցել միմյանց ու հատկապես՝ հայոց բանակին: Վստահ եմ՝ բոլորը հասկանում են, որ թիկունքում նույնքան կարևոր է մեր բացատրական, ոգևորիչ խոսքն ու աշխատանքը:

Մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել: Մենք մոտ ենք հաղթանակին:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում