AM | RU
USD
EUR
RUB

1800 դոլար և Թուրքիայի քաղաքացիություն․ «Նովայա գազետա»-ն նոր մանրամասներ է հայտնում

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսական «Նովայա գազետա» թերթը ԼՂ հակամարտության գոտի տեղափոխվող զինյալների հավաքագրման մեխանիզմների, նրանց անձնական տվյալների և վարձատրման մասին մանրամասներ է հրապարակել։

Մանրամասնել հաղորդելով վարձկաններից մեկի՝ Մոհամեդ Շաալանի մասին, թերթը նշում է, որ «նա սիրիացի է, ծնունդով Հալեպի մոտ գտնվող ալ Աթարիբ փոքր քաղաքից: Նախկինում կռվել է Սիրիայի ազատ բանակի կազմի մեջ մտնող «Սուվար ալ-Շամի» բրիգադի կազմում։ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների սկսվելուց հետո մեկնել է այնտեղ՝ պատերազմելու Ադրբեջանի համար։ Սպանվել է հակամարտության առաջին օրերին»։

Ինչպես նշում է թերթը, թեև Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում զոհվել է Սիրիայի 134 քաղաքացի, իրենց աղբյուրները հաղորդում են շատ ավելի մեծ կորուստների՝ 185 զոհերի մասին։

Թերթը նշում է, որ իրենց հաջողվել է մանրամասներ պարզել սիրիական Իդլիբում գրոհայինների հավաքագրման համակարգի և Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցելու պայմանների մասին։ Թերթի տվյալներով՝ գործընթացին մասնակցել են միանգամից մի քանի մարտական խմբավորումներ Իդլիբում և Հարավային Թուրքիայում։

«Նովայա գազետա» -ն նեկայացրել է այն սիրիացի հրամանատարների անունները, որոնք անմիջականորեն ներգրավված են հավաքագրմանը։

Մուստաֆա Սեյջարի- Թուրքիայի հովանու ներքո ձևավորված «Սիրիական ազգային բանակի» հրամանատարներից մեկը, որն ավելի վաղ ներկայացնում էր Հյուսիսային Սիրիայում «Մուտասիմ» մարտական բրիգադը,

Աբու Ամշա- «Սուլեյման Շահ» բրիգադի առաջնորդն է,

Սեիֆ Աբու Բաքր- «Համզա» բրիգադի առաջնորդն է,

«Սուլթան Մուրադ» բրիգադի հրամանատարները:

«Վարձկաններին առաջարկվում են գրավիչ պայմաններ՝ ամսական 1800 դոլար աշխատավարձ, որը նա կստանա վերադարձից անմիջապես հետո։ Չվերադառնալու դեպքում նրա ընտանիքը կստանա այդ գումարը, ինչպես նաև ևս 30 000 դոլար»,- նշում է թերթը՝ հավելելով, որ վարձկաններին ու նրա ընտանիքի անդամներին նաև խոստացել են Թուրքիայի քաղաքացիություն։

Թերթն ընդգծում է, որ ԼՂ-ում ընթացող պատերազմին հիմնականում մասնակցում են թուրքմենները՝ ենթաէթնիկական խումբ, որը բնակվում է Սիրիայի հյուսիսում։

«Պատմականորեն նրանք հավատարիմ են Թուրքիային, և նրանցից շատերը հավատում են «երկնագույն հայրենիքի» գաղափարին։ «Երկնագույն հայրենիքի» դոկտրինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2006թ.-ից ի վեր պաշտոնապես հայտարարված և իրականացվող արտաքին քաղաքական նախաձեռնությունն է, որը վկայակոչում է Օսմանյան կայսրության փառքը։ Ինչպես հայտնի է, օսմանները վերահսկում էին Միջերկրական ծովից դեպի Սև ծով տանող ծովային ճանապարհները, ինչպես նաև նրանց միջև ընկած հողերը, այդ թվում՝ Ղրիմը»,- գրում է թերթը։

Լրահոս
Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երկիրը պիտի մաքրվի, հասարակությունը պետք է առողջանա. դրա միակ ուղին Նիկոլին ու նիկոլիզմը արմատախիլ անելն է Անկազմակերպությունն աչք էր ծակում այս պատերազմում. Սեդա Մելքոնյան (տեսանյութ) Վտանգի տակ է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի գործունեությունը․ Սուրեն Պարսյան Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով ԵՄ-ին կոշտ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ Վահան Քերոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար Ստորացուցիչ կապիտուլյացիայի հայտարարության պայմաններում թուրքերը վարվում են ըստ քմահաճույքի. Ի. Սաղաթելյան Չնայած պաշտոնական հերքմանը` ադրբեջանցիները Սոթքում են (Լուսանկարներ, տեսանյութ) ԱԺ-ն չընդունեց ռազմական դրության վերացման վերաբերյալ նախագիծը Թողեցինք ամեն ինչ, մենք կորցրինք, բերձորցուն չխաբեք․ Կովսականի բնակիչ Սա աթոռի համար պայքար չէ, Կառավարության հրաժարականը դարձել է համահասարակական պահանջ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) «Ռուսաստանը չի պատկերացնում՝ ինչպես կարելի է համաձայնության գալ Թրամփի հետ սպառազինության վերահսկողության հարցի շուրջ». Լավրով Զոհվել է Արցախի հերոսի կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը Հայ գերիներին ստորացումնից զերծ պահելու համար մենք պետություն ունե՞նք. Սրբուհի Գրիգորյան «Նիկոլ դավաճան»․ Երևանի մի շարք փողոցներում գրություններ են հայտնվել (լուսանկարներ) Ղազինյանն ԱԳ նախարարի հայտարարությունն անբարոյական որակեց «Ինչո՞ւ եղավ այդպես». «Պուտինի» բացատրական նամակը Զորի Բալայանին Ինձ մեղադրանք առաջադրվեց. Միհրան Հակոբյան Երբ զինվորը բողոքում է առողջությունից, մեծ հաշվով, բանի տեղ դնող չկա. զինծառայողի հարազատ (տեսանյութ) «ԴԱՎԱՃԱՆ»․ իմքայլական պատգամավորների մեքենաների վրա քաղաքացիները գրություններ են փակցրել «Մոսկվան և Մինսկն ունեն Միութենական պետություն և կկարողանան պաշտպանվել Արևմուտքի միջամտությունից». Լավրով Նիկոլ Փաշինյանի մնալը օր-օրի ծանրացնում է մեր վիճակը, խորացնում է ազգային աղետը. Ռուբեն Մելիքյան Այս իրավիճակում Ազգային ժողովի մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում. Գայանե Աբրահամյան ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպեցին ՊՆ ներկայացուցչի հետ (տեսանյութ) Ինձ ոլորտին վերաբերող հարցեր տվեք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում ԿԳՄՍ նորանշանակ նախարար Նեթանյահուի և Սալմանի «գաղտնի» հանդիպման թիրախում է եղել Թուրքիան Ռազմական դրության համար պայմաններ հանդիսացող իրավիճակը փոխվել է, բայց բոլոր սահմանափակումները շարունակում են մնալ. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ) ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ռազմական դրությունը վերացնելու մասին հարցն է. ՈՒՂԻՂ Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը կանչվել է հարցաքննության Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ իր գրասենյակի աշխատողները հոկտեմբեր ամսին պարգևավճար են ստացել Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանագոտում Փաշինյանը չի քննարկել Բերձորի կարգավիճակի հարցը՝ խիստ վտանգի տակ դնելով Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը․ Տիգրան Աբրահամյան Քաղաքացիներն ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ՈՒՂԻՂ «Հրապարակ». Ինչո՞ւ Վիտալի Բալասանյանին թույլ չտվեցին ստանձնել Շուշիի պաշտպանության հրամանատարությունը «Ժողովուրդ». Հաշվեքննիչ պալատը վերսկսում է ստուգումները. որ կառույցներն են թիրախում «Հրապարակ». Իշխանականները պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից» «Հրապարակ». Փաշինյանը հերթով չեզոքացնում է իր թիմի բոլոր «անվստահելիներին» «Փաստ». Փաշինյանը ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին և մանիպուլյացիաներ է անում «Փաստ». Իշխանական թիմում ևս առկա են կուլիսային տարաձայնություններ «շեֆի» գործողությունների վերաբերյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan