Վաշինգտոնում Ադրբեջանին ճնշել են՝ հրադադար հաստատել

Վաշինգտոնում Ադրբեջանին ճնշել են՝ հրադադար հաստատել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին։ Հանդիպումից հետո Օ՛Բրայանն ասել է, որ քննարկել են Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ բանակցությունների վերադառնալու հարցեր։

«ԱՄՆ-ն կշարունակի մեր ամենաուժեղ դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում մինչև հակամարտությունը լուծվի», – գրված է խորհրդականի գրասենյակի Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։

Ռոբերտ Օ՛Բրայանը հանդիպել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Ես ճնշում գործադրեցի անհապաղ հրադադար հաստատելու համար, այնուհետև վերադառնալ Հայաստանի հետ բանակցությունների` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո և հրաժարվել արտաքին դերակատարների ներգրավվածությամբ իրավիճակի հետագա ապակայունացումից։ Չի կարող լինել ռազմական լուծում»,- նշել է Օ’Բրայենը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում