Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին

Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՖրանսիան շաբաթ դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոգեկան առողջության վերաբերյալ:

Ինչպես հայտնում է «Ալ-Արաբիան»՝ հղում անելով Agence France Presse գործակալությանը, Փարիզից հայտնել են, որ խորհրդակցությունների համար հետ են կանչում Անկարայում իրենց դեսպանին:

«Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են: Անզուսպ դրսևորումն ու կոպտությունը եղանակ չեն: Պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականության ուղղությունը, քանի որ այն վտանգավոր է ամեն առումներով», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:

Պաշտոնյայի խոսքով՝ ֆրանսիացի դեսպանը հետ կկանչվի Թուրքիայից և հանդիպում կունենա նախագահ Մակրոնի հետ՝ քննարկելու իրավիճակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում