Դանդաղ շտապեք. 2018-ի թեկնածուի մասին կխոսենք, երբ կգա ժամանակը. Էդուարդ Շարմազանով

Չնայած ամիսներ առաջ են ավարտվել նախագահական ընտրությունները, բայց արդեն խոսվում է 2018-ի նախագահի իրավահաջորդի մասին։ Տպավորություն կա, որ որոշ ուժերի պարզապես ձեռնտու է ներհայաստանյան գործընթացները իրավահաջորդի փնտրտուքի տրամաբանության մեջ տեղափոխել:

-Խոսում են այն կուսակցություններն ու գործիչները, որոնք պարապ են մնացել, անելիք, ասելիք չունեն ու այսօրվանից խոսում են իրավահաջորդի մասին: Չգիտեմ’ ո՞վ, որտե՞ղ, ո՞ւմ եւ ի՞նչ է փնտրում, բայց ՀՀԿ-ի գերխնդիրն այլ է, մենք շատ գործեր ունենք, ու նման հարցերի ժամանակ չկա:
Մենք աշխատում ենք’ նախագահի գլխավորությամբ իրականացնելով նախընտրական ծրագիրը: 2018-ի թեկնածուի մասին կխոսենք, երբ կգա ժամանակը: Բոլորին էլ խորհուրդ կտամ’ դանդաղ շտապել:

Հատված ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ “Հայոց աշխարհ” օրաթերթի հարցազրույցից

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում