Ռամոսն ու Ռեալը չեն կարողանում համաձայնության գալ
26/10/2020 13:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ Մադրիդից:
Արքայական թիմն իսպանացուն մեկ տարվա պայմանագիր է առաջարկում, իսկ Ռամոսը երկամյա պայմանագիր է պահանջում: Հունվարին բանակցությունների հերթական փուլը կլինի, և եթե կողմերը համաձայնության չգան, ամռանը հարձակվող-պաշտպանը կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ռամոսը «Ռեալի» համակարգում է 2005 թ-ից: 15 տարվա ընթացքում պաշտպանը 22 տիտղոս է նվաճել: Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2021 թ.:
Հետևեք մեզ նաև Telegram-ում