Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց
27/10/2020 18:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Բաքվի «Նիզամի» կինոկենտրոնը հրաժարվել է հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նրա հայտարարությունների պատճառով: Այս մասին հայտնում է «Վզգլյադը»։
Նշվում է, որ հոկտեմբերի 26-ին Մել Գիբսոնը սոցցանցում հրապարակում էր արել ղարաբաղյան հակամարտության հարցով, որը Բաքվում համարվել է աջակցող ակտ «անջատողական ռեժիմին»:
Կինոկենտրոնում ասել են, որ Գիբսոնը «գաղափար չունի» Ադրբեջանի պատմությունից, ու հենց այդ պատճառով էլ հրաժարվում են նրա մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում