Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը

Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը

Առ Աստ­ված տա­նող և Աստ­ծուց հե­ռաց­նող ճա­նա­պար­հը մեկն է: Պար­զա­պես մո­տե­նա­լիս դեմ­քով ենք դե­պի Աստ­ված, հե­ռա­նա­լիս` մեջ­քով:
Շատ մար­դիկ, շտա­պե­լով, հրմշ­տե­լով, «դան­դա­ղող­նե­րին» դա­տե­լով և նա­խա­տե­լով, ա­ռաջ են վա­զում և շու­տով ան­հե­տա­նում տե­սա­դաշ­տից:

Քիչ անց նրանք, նույն­քան մեծ էն­տու­զիազ­մով, նո­րից երևում են հո­րի­զո­նում` նախ­կին նպա­տա­կին դի­մա­դարձ, ինչ-որ խո­չու­խու­թից խրտ­նած, ի­րա­կա­նու­թյան հետ բախ­ված երևա­կա­յու­թյամբ ծան­րա­բեռն­ված ու ա­հա­բեկ­ված: Այս ան­գամ էլ ուղ­ղու­թյու­նը չփո­խած­նե­րին նա­խա­տում են հա­մա­ռու­թյան հա­մար և անց­նում-գնում:

Եր­կու դեպ­քում էլ, ոգևո­րու­թյան, թե շփոթ­մուն­քի, ան­վի տակ ընկ­նե­լու և տրոր­վե­լու վտանգն առ­կա է: Մար­դիկ գլո­րում են ու տրո­րում: Միայն Աստ­ված է բարձ­րաց­նում և հաս­տա­տում Իր սի­րով: Մար­դիկ մո­լո­րեց­նում են: Միայն Աստ­ված է փնտ­րում, գտ­նում և վե­րա­դարձ­նում:
Մար­դիկ մեջ­քով են շրջ­վում դե­պի Աստ­ված` կար­ծե­լով, թե շա­րու­նա­կում են ա­ռաջ քայ­լել, այն դեպ­քում, երբ ի­րա­կա­նում հետ են քայ­լում: Իսկ շրջ­վում են, ո­րով­հետև մինչ այդ դե­պի Նա դեմ­քով շրջ­վել էին սե­փա­կան նա­խա­պայ­ման­նե­րով: Եվ երբ բախ­վում են հիաս­թա­փեց­նող ի­րա­կա­նու­թյա­նը, շփոթ­ված ու փոշ­մա­նած ի­րենց նա­խա­ձեռ­նու­թյու­նից, գնում են ի­րենց գոր­ծե­րով: Նրանք չէին նա­խա­ձեռ­նել փո­խել ի­րենց կյան­քը, պար­զա­պես մտա­ծում էին բա­րե­հա­ջո­ղու­թյուն ա­պա­հո­վել ի­րենց ձեռ­նար­կում­նե­րի ու ծրագ­րե­րի հա­մար: Նրանց հա­մար Խա­չը լոկ թա­լիս­ման է: Են­թա­գի­տակ­ցու­թյան մեջ Խա­չը ինքն է դի­մագ­րա­վում չա­րին այն­պես, որ այն տի­րո­ջը չի էլ մո­տե­նում: Ի­րա­կա­նում Խա­չը զենք է, ո­րով պետք է զին­վել նախ և ա­ռաջ մեր ներ­քին հեշ­տա­մո­լի և ան­դար­դի հո­մա­նի­շի դեմ: Իսկ դա կլի­նի այն բա­նից հե­տո, երբ մենք հաս­կա­նանք, թե ինչ է ա­րել մեզ հա­մար Աստ­ված, ինչ է ժա­ռան­գել մեզ, և մեզ­նից պա­հանջ­վում է շու­տա­փույթ ա­զատ­վել այդ ձրիա­կե­րից` այդ ժա­ռան­գու­թյու­նը ստա­նա­լու հա­մար:

Երբ Աստ­ծո հայտ­նու­թյանն ու կան­չին ի պա­տաս­խան Աստ­ված և մարդ դառ­նում են մտե­րիմ­ներ, այդ մտեր­մու­թյա­նը կա­րող են մի­ջամ­տել` միայն ա­վե­լի ազ­նիվ ու անխ­զե­լի դարձ­նե­լու և ոչ եր­բեք քակ­տե­լու, գժ­տեց­նե­լու և օ­տա­րաց­նե­լու հա­մար: Աստ­ծուն և մար­դուն օ­տա­րաց­նում է փա­րի­սե­ցիա­կան թթխ­մո­րը, որ թա­րա­խա­պա­լա­րի նման ա­պա­կա­նում է մա­քուր ու միա­միտ հո­գի­նե­րին:

Փա­րի­սե­ցիու­թյուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը, երբ տես­նում ենք կյան­քի հան­գա­մանք­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո հո­գա­ծու­թյու­նը, երբ չենք նկա­տում, որ մեր ձեռ­նար­կում­նե­րի հա­ջո­ղու­թյան պսա­կը Աստ­ծո ձեռ­քով է հյուս­վում, և մեր խո­ցե­լի գար­շա­պար­նե­րը շատ դեպ­քե­րում չեն դիպ­չում փշա­բեր երկ­րին, ո­րով­հետև Աստ­ված Ինքն է մեզ գր­կած տա­նում: Ինք­նա­մե­ծա­րանքն ու ինք­նա­բա­վու­թյան փտախ­տը կան­խե­լով` մենք կր­կին ման­կան պես կփար­վենք մեր Տի­րո­ջը և կզ­գանք ա­պա­հո­վու­թյան մեջ: Մեր կա­մա­կոր ու քմա­հաճ կամ­քի ե­րա­սա­նա­կը հանձ­նենք Աստ­ծո կամ­քի կա­ռա­վար­մա­նը, ինչ­պես ա­ղո­թում ենք ա­մեն օր` Թող Քո կամ­քը լի­նի երկ­րի վրա, ինչ­պես որ Եր­կն­քում է` շա­րու­նա­կե­լով, սա­կայն, հա­մա­ռել սե­փա­կան կամ­քի կաշ­կան­դում­նե­րում: Երբ սկ­սենք ի­րա­պես փնտ­րել Աստ­ծո կամ­քը, մենք դի­մա­դարձ չենք կանգ­նի, այլ դեմ­քով կդառ­նանք դեպ մեր Տեր Աստ­վա­ծը և շի­տակ կքայ­լենք Կյան­քի ու փր­կու­թան ճա­նա­պար­հով:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Հետևեք մեզ նաև Telegram-ում