«Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը շուտով կմեկնի մարտական հերթապահության

«Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը շուտով կմեկնի մարտական հերթապահության

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am«Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը շուտով կմեկնի մարտական հերթապահության: Կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բազմաթիվ մարդիկ արձագանքել են կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մարտակոչին, իսկ զորախմբի հարամանատարը հենց Վանեցյանն է:

«Կազմակերպչական աշխատանքներն ամփոփման փուլում են, դրանից հետո Պաշտպանության նախարարությունը կկատարի նշանակում, և կուսակցության առաջին զորաջոկատը կմեկնի մարտական հերթապահության»,- ասաց Հակոբյանը:

Նրա տեղեկացմամբ՝ մարտակոչին արձագանքած և զորախմբին միացած քաղաքացիների մեջ կան Հայաստանի տարբեր վայրերից մարդիկ՝ ինչպես կուսակցականներ, այնպես էլ անկուսակցականներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում