Բելգիայի խորհրդարանի պատգամավորը ԼՂ-ում հրետակոծության տակ է ընկել. ՏԱՍՍ

Բելգիայի խորհրդարանի պատգամավորը ԼՂ-ում հրետակոծության տակ է ընկել. ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԲելգիայի խորհրդարանի պատգամավորներից մեկը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված հրետակոծության տակ է ընկել:

Այս մասին իր աղբյուրին հղումով հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հավելելով, որ պատգամավորը չի տուժել:

«Պատգամավորն իսկապես գտնվում է Արցախում, նա չի տուժել»,- գործակալության հետ զրույցում ասել է աղբյուրը:

Վերջինս, անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել է հրապարկել քաղաքական գործչի անունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում