AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Աշխարհի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջն ավելի է հասունանում

 

«Արցախում ընթացող պատերազմը միջազգային մեծ ռեզոնանս է առաջացրել։ Ի սկզբանե Ադրբեջանը հաշվարկել էր, որ իրենց սանձազերծած պատերազմը մեծ աղմուկ չի առաջացնի, բայց տեղի ունեցավ հակառակը։ Միջազգային տարբեր հեղինակավոր լրատվականներ անդրադառնում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ Իսկ ռազմական գործողություններում Թուրքիայից և Սիրիայից բերված ահաբեկչական խմբերի ներգրավվածությունը ավելի է մեծացնում հակակրանքն Ադրբեջանի նկատմամբ։ Եվ սա հատկապես դրսևորվում է հանրային-հասարակական մակարդակում։ Այս ընթացքում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները տեղում լուսաբանում են աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ նույնիսկ վտանգի ենթարկելով իրենց կյանքը։

Խնդիրն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն արգելել է այդ լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն իր երկիր, այլև շատ հաճախ միտումնավոր թիրախավորում է արտասահմանցի լրագրողներին։ Արդյունքում գրանցվեցին դեպքեր, երբ արտասահմանցի լրագրողները հայտնվեցին հրթիռակոծության տակ և վիրավորվեցին։ Այսպիսի պահվածքով Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ արտասահմանցի լրագրողները զերծ մնան Արցախ այցելելուց և իրադարձությունների ընթացքը տեղում լուսաբանելուց։ Չէ՞ որ այդ լրագրողներն իրենց հրապարակումներով մեծ ներդրում են ունենում իրենց երկրներում հասարակական տրամադրությունների ձևավորման գործում։ Արդյունքում տարբեր երկրներում ապրող մարդիկ պարզորոշ տեսնում են, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում ոչնչացնել Արցախում բնակվող ողջ հայությանը, որի փրկության միակ ելքը Արցախի անկախության ճանաչումն է։

Եվ պատահական չէ, որ պատերազմի առաջին իսկ օրերից տարբեր երկրների քաղաքական, մշակութային և հասարակական բազմաթիվ գործիչներ իրենց համերաշխությունը հայտնեցին Հայաստանի և Արցախի ժողովուրդներին։ Իսկ հասարակական այսպիսի տրամադրություններն առաջին հերթին իրենց արտացոլումն են գտնում տեղական իշխանությունների մակարդակով։ Եվ այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել, որ Արցախում ընթացող պատերազմի պայմաններում աշխարհի շատ երկրների քաղաքներ և նահանգային իշխանություններ մեկը մյուսի հետևից Արցախի անկախությունը ճանաչող որոշումներ են ընդունում։

Իսկ Ժնևի քաղաքային խորհուրդը մեկ քայլ առաջ գնաց և, բացի Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելուց, նաև Ադրբեջանի դեմ սանկցիաներ սահմանող բանաձև ընդունեց։ Հանրային տրամադրությունները ազդեցություն են գործում նաև խորհրդարանական մակարդակով։ Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի և այլ երկրների խորհրդարաններում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր ընդունվեցին։ Արցախ այցելեցին և իրավիճակին ծանոթացան խորհրդարանականներ Գերմանիայից, Ֆրանսիայից և Ռուսաստանից։ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Ներկայացուցիչների պալատում ևս շրջանառության մեջ է դրվել բանաձև, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը որպես Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հիմք»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ռուս խաղաղապահների հերթական խումբը Ղարաբաղ է ժամանել Ադրբեջանի տարածքով Գլխավոր հողատուն իր վերջին գրառմամբ հերթական անգամ փորձում է մանիպուլացնել Դադարեցնում եմ հացադուլը, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կրելու է ամբողջական պատասխանատվություն. Կիմ Բալայան Փաշինյանն այսօրվա գրառմամբ ուղղակիորեն ընդունում է Այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի. Մհեր Մկրտչյան (տեսանյութ) Ստորագրված փաստաթղթում կետը բացակայում է․ Մ․ Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել Պահանջում ենք ստիպել Ադրբեջանին ազատել հայ գերիներին. մտավորականները երթ իրականացրին (տեսանյութ) «ԵՄ-ն, չդատապարտելով Թուրքիային, թույլ է տալիս կարծել, որ կարող է շարունակել ներկայիս վարքագիծը»․ Հունաստանի ԱԳ նախարար Կոչ ենք անում մեր հայրենակիցներին իրենց մասնակցությունն ունենալ այս կարևորագույն հարցի լուծմանը. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 29 Հենց հիմա մեր զորքը պետք է տանել, տեղադրել ադրբեջանական զորքի դիմաց Պատերազմի ընթացքում Վ. Մանուկյանը և Դ. Շահնազարյանը հանդես եկան փրկօղակ լուծման առաջարկով. «Այլընտրանքային նախագծեր» Ֆիզուլիում ականի պայթյունից զոհվել է 5 ադրբեջանցի Ու՞մ շնորհակալ լինեն, գերագույն գլխավոր հիստերիկի՞ն, ով աղետ բերեց իրենց գլխին Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների մասին. դրա համար ժամկետներ են սահմանվել Անհետ կորած ու գերի զինծառայողների ծնողների ակցիան Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ Մեր տղերքին կվերադարձնենք, հետո կլուծենք սրանց հարցերը. Ռ. Մխիթարյան (տեսանյութ) Մոտ 1000-1200 հեկտար նռան այգիներ ենք կորցրել, 45-50 հազար հեկտար` հացազգիների դաշտեր. Հրաչ Բերբերյան Ռուսական կործանիչները հարվածել են Լաթաքիայում ջիհադական հենակետերին Այսօր Հայաստանում չկա իշխանություն, որ ի վիճակի է զբաղվել գերիների խնդրով ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի Մտավորականները ակցիա են անում Շառլ Ազնավուրի հրապարակում. ՈՒՂԻՂ Ֆեյքերի բանակը «քսի» է տրվել նաև մեզ վրա. Զինծառայողի մայր Ուկրաինան զորավարժությունների ժամանակ օգտագործել է արցախյան պատերազմում «աչքի ընկած» թուրքական ԱԹՍ-ները. Военный Обозреватель Պետք չէ սպասել, որ Նիկոլ Փաշինյանը կմոտենա հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին. Սաթիկ Սեյրանյան Էլինար Վարդանյան. Ռազմական դրությունը պետք է վերացվի Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով Արցախի շարքային քաղաքացու գլխավոր հույսը ռուս զինվորն է. Սենոր Հասրաթյան Խմբագիրներն այցելել են հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն Ժամկետային զինծառայողների ծնողները ակցիա են անում Կառավարության մոտ. ՈՒՂԻՂ Պոմպեոն հայտարարել է, որ ՌԴ-ի ու Չինաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառն Իրանին ցուցաբերված աջակցությունն է «Իսրայելցի գործակալները, անկասկած, կանգնած են իրանցի գիտնականի սպանության ետևում». ամերիկացի վերլուծաբան «Փաստ»․ Երկրում անիշխանություն է, իսկ իշխանավորները շարունակում են աթոռներից կառչած մնալ «Հրապարակ». «Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները «Փաստ»․ Իշխանությունները «մոբը» դարձրել են քաղաքական գործիք «Փաստ»․ Իշխանավորները մտահոգ են իրենց «ապագայով» «Հրապարակ». ՊՆ-ում էլ է անիշխանություն «Հրապարակ». Մոտ 25 հազար արցախցի տնազուրկ է դարձել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 28
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan