Հայաստանի բանկային ընդհանուր կապիտալն աճել է 37,6 մլրդ դրամով
Նմանատիպ
Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է 10,3 տոկոսով (37,6 մլրդ դրամ) և կազմել 400,7 մլրդ դրամ։ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ ընդհանուր կապիտալի աճը պայմանավորված է տարվա զուտ շահույթով և կանոնադրական կապիտալի համալրմամբ։ «Տարվա ընթացքում 3 բանկ համալրել են կանոնադրական կապիտալը 10,2 մլրդ դրամ ընդհանուր գումարով, որից 9 մլրդ դրամը՝ արտաքին աղբյուրների հաշվին։ Արդյունքում՝ բանկային համակարգի կանոնադրական կապիտալում ոչ ռեզիդենտների փայամասնակցության տեսակարար կշիռը ավելացել է’ կազմելով 73,1տոկոս»,- նշված է ԿԲ տարեկան հաշվետվությունում։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ կանոնադրական կապիտալում բանկային համակարգի մասնակիցները ամենամեծ տեսակարար կշիռ ունեն Եվրամիությունում (31,6 տոկոս), Ռուսաստանում (15,3 տոկոս) և Շվեյցարիայում (4,2 տոկոս)։
Հայաստանում աճ է գրանցվել նաև միջազգային ծրագրերի շրջանակներում բանկերի և վարկային կազմակերրպությունների կողմից տրամադրված վարկերի առումով։ 2012 թվականին դրանք ավելացել են 30,2 տոկոսով և կազմել մոտավորապես 445 մլրդ դրամ։ Տրամադրված վարկերի գերակշիռ մասը (89,8 տոկոս) կազմում են վարկային պորտֆելի 1 տարի և ավելի ժամայնականությամբ վարկերը։ Ծրագրերի վարկավորման հիմնական ուղղություններն են առևտուրը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։
Հայաստանի Հանրապետությունում գործում են 21 առևտրային և մեկ զարգացման բան։ Բանկերի մասնաճյուղերի քանակը 2012 թվակնին ավելացել է 32-ով և կազմել 474։ Հայաստանում ավելացել է բանկային համակարգի աշխատակիցներ քանակը’ կազմելով մոտ 11 հազար մարդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում