Փնտրեցեք այնտեղ, այնտեղ կգտնեք Հայաստան հողը արարող Աստծուն

Փնտրեցեք այնտեղ, այնտեղ կգտնեք Հայաստան հողը արարող Աստծուն

*
Երբ ազատության ծիլերը նրբին
թափվում են գետին հողմաբեկումով,
երբ մարդիկ իրար երդում են տալիս
չհավատալու անսուրբ երդումով:

Երբ հավատի դեմ զենքեր կան արթուն,
քնած սիրո դեմ՝ հրթիռներ վայրի,
էլի հավատը կփրկի մարդուն,
եւ սերը կյանքը կհրավառի:

…Անարդարության համար այս անափ
ու՞մ կանչեմ դատի, ի՞նչ տամ դատվողին:
Անիմաստ կյանքի իմաստը մեկնեմ
վհատեցնողին ու վհատվողին:

Եվ այս աշխարհում բոլոր-բոլորի
հայացքը մի պահ դարձընեմ հողին
եւ ասեմ՝ փնտրեք, այնտեղ է ապրում,
հողի մեջ փնտրեք հողն ստեղծողին:

Փնտրեցեք այնտեղ, այնտեղ կգտնեք
Հայաստան հողը արարող Աստծուն.-
նա ձեզ վերստին մարդ կդարձնի,
կվառի ձեր մեջ կյանքի հիացում:

Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում