Հայաստանի ու Բելառուսի միջեւ գաղտնի տեղեկատվության պաշտպանության համաձայնագիր կստորագրվի

Հայաստանի Հանրապետության կառավարության հուլիսի 18-ի նիստին կքննարկվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագիրը կկնքվի Հայաստանի ու Բելառուսի միջև արտաքին քաղաքական, ռազմ? ?կան, տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության ընթացքում օգտագործվող պետական և ծառայողական գաղտնիքների, ինչպես նաև այդ համագործակցության ընթացքում ստեղծված պետական և ծառայողական գաղտնիքների պաշտպանության նպատակով: Համաձայնագրով սահմանվում են գաղտնի տեղեկությունների գաղտնիության աստիճանը, տեղեկությունների փոխանցման կարգն ու բազմաթիվ այլ հարցեր:

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993-ի հունիսի 12-ին: ՀՀ դեսպանությունը Մինսկում բացվել է 1993-ին: Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Արմեն Խաչատրյանը: Բելառուսի դեսպանությունը Երեւանում բացվել է 2001-ին, արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Ստեփան Սուխարենկո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում