Սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի առանց հանդիսատեսի
03/11/2020 15:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Armsport.am: Սամբոյի աշխարհի 2020 թ. առաջնությունը, որն անցկացվելու է Սերբիայում, կանցկացվի առանց հանդիսատեսի: Այս մասին ТАСС-ին հայտնել են սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) մամուլի ծառայությունից:
Մրցույթն անցկացվելու է՝ հաշվի առնելով մարզիկների տեղաշարժի սահմանափակումները, ինչպես նաև մրցասպարեզում անվտանգության բոլոր միջոցառումների և սոցիալական հեռավորությունների պահպանմամբ:
Մրցաշարը կանցկացվի սերբական Նովի Սադ քաղաքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում