Մարադոնայի բժիշկը պատմել է՝ ինչու է նա հոսպիտալացվել
03/11/2020 15:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Armsport.am: Արգենտինայի հավաքականի լեգենդ Դիեգո Մարադոնայի անձնական բժիշկ Լեոպոլդո Լուկեն բացատրել է, թե «Խիմնասիայի» 60-ամյա մարզիչն ինչու է հոսպիտալացվել:
«Գիտեմ, որ Դիեգոն իրեն 10 անգամ ավելի լավ կարող է զգալ: Նրա հոսպիտալացումը պետք է օգնի: Եկել է այստեղ, քանի որ ուզում էր: Բայց լուրջ բան չկա:
Արդեն 3 օր է նա այստեղ է ու վերականգնում է օրգանիզմի ջրի պակասը, ինչպես նաև զննություն անցնում:
Էմոցիոնալ տեսանկյունից մենք նրան ուրիշ ձևով ենք տեսել: Բայց այնպես չէ, որ չի կարողանում սնունդ ընդունել: Մենք ուղղակի որոշել ենք, որ նա այստեղ լինի, քանի դեռ զննում ենք նրա վիճակը: Նրան հիվանդանոցում կպահենք մինչև ամեն ինչ կայունանա: Նրա հետ ամեն ինչ կարգին է: Եթե ուզենա, կլքի հիվանդանոցը»,– բժշկի խոսքերն է փոխանցում tn.com.ar-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում