Իրանահայ դաշնակահարները նվաճել են «Ջավան» երաժշտական փառատոնի առաջին և երրորդ մրցանակները

Իրանահայ դաշնակահարները նվաճել են «Ջավան» երաժշտական փառատոնի առաջին և երրորդ մրցանակները

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իրանի մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «Ջավան» ամենամյա երաժշտական մրցույթ-փառատոնի 14-րդ շրջանի դաշանամուրային բաժնում, գլխավոր մրացանակի է արժանացել իրանահայ դաշնակահար Նարեկ Աբրահամյանը: Այս մասին գրում է Pars Today-ը։

Նարեկ Աբրահամյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը: Նրա դասախոսն է եղել պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը: Նարեկը մասնակցել է Իրանի տարբեր քաղաքներում կազմակերպված մի շարք համերգների: Ներկայումս բնակվում է Թեհրանում և դասավանդում է դաշնամուր:

Մրցույթ-փառատոնը կազմակերպվում է ամեն տարի՝ իսլամական առաջնորդության և մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս տարի, կորոնավիրուսիային իրավիճակի հետ կապված, փառատոնը և մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցան առցանց: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Թեհրանի Վահդաթ դահլիճում:

Այս տարի մրցույթին մասնակցել են ավելի քան 2300 կատարողներ՝ դասական և ազգային երաժշտության բաժիններում:

Իրանահայ դաշնակահարուհի Ալին Թաշչյանն արժանացել է դաշնամուրային բաժնի երրորդ մրցանակին:

Հատկանշական է, որ մրցույթի ժյուրիի կազմում եղել են Իրանի լավագույն երաժիշտները, որոնք մի քանի ամսիների ընթացքում լսել են բոլոր կատարողների ուղարկած տեսաձայնագրությունները և ընտրել լավագույններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում