Հայտնի է դարձել, թե ինչու է Վան Գոգը կտրել իր ականջը

Հայտնի է դարձել, թե ինչու է Վան Գոգը կտրել իր ականջը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Գրոնինգենի համալսարանական բժշկական կենտրոնի գիտնականները նոր վարկած են առաջ քաշել, թե ինչու է աշխարհահռչակ հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգը կտրել իր ականջը:

kulturomania.ru-ի հաղորդմամբ, գիտնականները եզրակացությունների են հանգել ուսումնասիրելով նկարչի նամակները: Գիտնականների կարծիքով, ալկոհոլից հրաժարվելը երկու անգամ Վան Գոգին հասցրել է սահմանային վիճակի: Նկարիչը տառապել է երկբևեռ խանգարումից և անձի սահմանային խանգարվածությունից:

Հետազոտության արդյունքները հերքել են վարկածը, ըստ որի Վան Գոգը հիվանդ է եղել շիզոֆրենիայով: Նկարիչը նաև էպիլեպսիա է ունեցել, որը հայտնաբերել են այն ժամանակվա բժիշկները: Այս ամենն ազդել է հանճարի կենսակերպի, նրա վարքի և արարքների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում