Շու­շի՝ սպի­տակ ե­րազ

Շու­շի՝ սպի­տակ ե­րազ

(Նախորդ մասը)

Ա­ՄԵ­ՆԱՓՐ­ԿԻ­ՉԸ՝ ՆՈ­ՐՈԳ ՈՒ ՎԵ­ՀԱ­ՏԵՍ
Ար­ցախ գոր­ծուղ­վե­լիս այլևս չէի հաս­նում Ստե­փա­նա­կերտ։ Շուշ­վա ո­լո­րա­նում իջ­նում էի ան­հարթ ճա­նա­պար­հի ան­վերջ թվա­ցող ո­լո­րան­նե­րից ու­ժաս­պառ­ված ավ­տո­բու­սից, ու ժա­մեր շա­րու­նակ ան­շարժ նս­տե­լուց ըն­դար­մա­ցած ոտ­քերս մի կերպ շար­ժե­լով՝ ել­նում դարն ի վեր, դե­պի Սա­սու­նի­կի մեծ դար­պա­սով տու­նը՝ ա­նակն­կալ հե­տաքր­քիր հան­դի­պում­նե­րի սպա­սու­մով։ Այդ­պի­սի մի օր ծա­նո­թա­ցա վար­պետ Վո­լո­դյա­յի հետ։ Ար­դեն 60-ը բո­լո­րող հաղ­թա­հա­սակ, կեն­սա­խինդ, ե­ռան­դուն մարդ էր։ Շու­շիի ա­զա­տագ­րու­մից ան­մի­ջա­պես հե­տո ձեռ­նա­մուխ էր ե­ղել Սուրբ Ա­մե­նափր­կիչ Ղա­զան­չե­ցոց մայր տա­ճա­րի նո­րոգ­ման գոր­ծին, որն ա­նա­վարտ էր մնա­ցել պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով։ Մե­տա­ղա­լա­րով օ­դում կախ­ված՝ տե­ղադ­րում էր գմ­բե­թի քա­րը, ամ­րաց­նում շար­ված­քը։ Ար­դեն հասց­րել էր նո­րո­գել Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի օ­րե­րին հասց­ված գն­դակ­նե­րի հետ­քե­րը։ Հո­գով, սր­տով նվիր­ված էր իր գոր­ծին։ Մի օր, աշ­խա­տան­քի ա­վար­տին, խնդ­րե­ցի պատ­մել իր մա­սին։

-1981 թվա­կա­նից այս­տեղ եմ։ Երբ ա­ռա­ջին ան­գամ տե­սա Սուրբ Ա­մե­նափր­կի­չը, դառն ապ­րում­ներ ու­նե­ցա. հա­լած­ված, որբ տեսք ու­ներ։ Ոնց որ մե­ղա­վո­րը ես լի­նեի։ Երդ­վե­ցի՝ ան­պայ­ման վե­րա­կանգ­նել քա­րե­ղեն այդ հրաշ­քը։ Սկ­սե­ցի աշ­խա­տել ու բա­զում դժ­վա­րու­թյուն­նե­րի հան­դի­պե­ցի։ Ո­մանք ու­զե­ցին խան­գա­րել, հիաս­թա­փեց­նել, չհիաս­թափ­վե­ցի։ Հա­լա­ծան­քից չեմ վշ­տա­նում, այն ա­սես կյան­քի դա­ռը հա­մե­մուն­քը լի­նի։ Գի­տակ­ցում եմ ա­րա­ծիս կարևո­րու­թյու­նը, որ ոչ թե փշր­ված քար եմ վե­րա­կանգ­նում, այլ պատ­մու­թյուն ու վկա­յա­գիր։ Ռու­սա­կան տի­րա­պե­տու­թյան մեկ դարն Ար­ցա­խի, նախ և ա­ռաջ նրա կենտ­րոն Շու­շիի ծաղկ­ման, բար­գա­վաճ­ման շր­ջան է ե­ղել, ցա­վոք, ող­բեր­գա­կան վախ­ճա­նով։ Այդ զար­թոն­քը պայ­մա­նա­վոր­ված էր արևե­լա­հայ տար­բեր գա­վառ­նե­րի բնակ­չու­թյան մեծ ներ­հոս­քով, ա­ռա­վե­լա­պես՝ Մեղ­րիից, Ա­գու­լի­սից, Նու­խի-Շա­քիի Ղա­զան­չի ա­վա­նից։ Նրանք կա­ռու­ցել են ի­րենց թա­ղա­յին ե­կե­ղե­ցի­նե­րը՝ Ջրա­բերդ­ցո­ցը, Ա­գու­լե­ցո­ցը, Մեղ­րե­ցո­ցը, Ղա­զան­չե­ցո­ցը։ Դրա­նից ա­ռաջ տե­ղա­ցի­ներն ու­նեին մի ե­կե­ղե­ցի, ո­րը կոչ­վում էր Քա­մու խաչ։ Կա­ռուց­վել են նաև ղա­րա­բաղ­ցի­նե­րի Կա­նաչ ժա­մը, Ռու­սաց ե­կե­ղե­ցին։ Գրե­թե բո­լո­րը, բա­ցի Ղա­զան­չե­ցոց Սուրբ Ա­մե­նափ­րկ­չից, ա­վեր­վել են թուր­քե­րի ձեռ­քով։
Թեև ռու­սաց Ա­լեք­սանդր 2-րդ ցա­րի հրա­մա­նով ար­գել­ված է ե­ղել հա­յոց ե­կե­ղե­ցի­նե­րը բարձ­րա­դիր վայ­րե­րում և ռու­սա­կան ե­կե­ղե­ցի­նե­րից մեծ կա­ռու­ցե­լը, ղա­զան­չե­ցի­նե­րը, լի­նե­լով մեծ հա­մայնք, Ա­մե­նափր­կի­չը կա­ռու­ցել են Շու­շիի հպարտ բար­ձուն­քին՝ ամ­րա­կուռ ու վե­հա­տես։ Կա­ռու­ցու­մը տևել է 20 տա­րի՝ 1868-1888 թթ.։ Մինչ այդ Շու­շիի հպար­տու­թյունն Ա­գու­լե­ցոց ե­կե­ղե­ցին էր։ Յոթ­հա­րյուր վար­պետ է աշ­խա­տել Ա­մե­նափ­րկ­չի շի­նա­րա­րու­թյու­նում։ Տա­ճա­րը ե­ռա­խո­րան է, բո­լոր քա­րե­րը հատ-հատ ի­րար են միաց­ված եր­կա­թյա գա­մե­րով։ Նման օ­րի­նա­կը չկա։ Ղա­զան­չե­ցոց տա­ճա­րը կան­գուն է մնա­ցել իր մե­ծու­թյան ու հզո­րու­թյան շնոր­հիվ։ Ան­գամ պայ­թեց­նե­լով չեն կա­րո­ղա­ցել կոր­ծա­նել այն. հզոր պայ­թյու­նից կա­րող է երկ­րա­շարժ ա­ռա­ջա­նալ։ Ար­ցա­խյան կռ­վի ժա­մա­նակ գլ­խա­վոր մուտ­քի աս­տի­ճա­նա­քա­րի տակ 11 մե­տա­ղյա սեպ են խփել, բայց չեմ կա­րո­ղա­ցել տե­ղա­հա­նել այն։ Այս­տե­ղից եզ­րա­կա­ցու­թյուն՝ ան­գամ տա­ճար կա­ռու­ցե­լիս հաղ­թում է ու­ժը, զո­րու­թյու­նը։ Վե­հա­շուք յոթ կո­թող­նե­րից միայն ղա­զան­չե­ցի­նե­րի կա­ռու­ցած Ա­մե­նափր­կիչ մայր տա­ճարն է դի­մա­ցել ժա­մա­նա­կի ու թշ­նա­մի­նե­րի ա­վե­րա­ծու­թյուն­նե­րին։

Տա­ճա­րը նո­րո­գող բան­վոր­նե­րի ճա­կա­տա­գիրն էլ դյու­րին չէր ե­ղել։ Է­դի­կը կնոջ՝ Լա­րի­սա­յի ու ե­րե­խա­նե­րի հետ, մեծ դժ­վա­րու­թյամբ էր կա­րո­ղա­ցել հե­ռա­նալ Բաք­վից։ Մաս­նակ­ցել էր ա­զա­տա­մար­տին, մար­տե­րից մե­կի ժա­մա­նակ ծանր վի­րա­վոր­վել։
– Երևա­նում ինձ վի­րա­հա­տե­ցին, բայց վի­ճակս լավ չէր,- ա­սաց նա,- աշ­խա­տանք չու­նեի։ Չդի­մա­նա­լով ե­րե­խա­նե­րի սո­ված վի­ճա­կին՝ ա­մեն օր տա­նից դուրս էի գա­լիս, անն­պա­տակ թա­փա­ռում փո­ղոց­նե­րում։ Մի օր էլ ելք չգտ­նե­լով՝ ո­րո­շե­ցի Շուշ­վա բար­ձուն­քից ցած նետ­վել։ Տա­ճա­րի մոտ հան­դի­պե­ցի Պարգև Սր­բա­զա­նին։ Նրա հա­յաց­քը թա­փան­ցեց հո­գուս խոր­քը։ Զար­մա­նա­լի հույ­սով լց­վե­ցի։ ՈՒ… այդ զար­մա­նա­լին ի­րա­կա­նու­թյուն դար­ձավ։ Մի քա­նի օր անց Սր­բա­զանն ինձ աշ­խա­տան­քի տե­ղա­վո­րեց տա­ճա­րի շի­նա­րա­րու­թյու­նում։
…1998 թ. ամ­ռա­նը վար­պետ Վո­լո­դյան, ինչ­պես խոս­տա­ցել էր, ա­վար­տեց Սուրբ Ա­մե­նափր­կիչ Ղա­զան­չե­ցոց մայր տա­ճա­րի նո­րո­գու­մը։ Բաց­ման ա­րա­րո­ղու­թյու­նը վե­րած­վեց մեծ տո­նախմ­բու­թյան, ո­րին մաս­նակ­ցում էին նաև տար­բեր եր­կր­նե­րից ե­կած սփյուռ­քա­հա­յեր։

Ա­ՄԵ­ՆԱ­ԿԱ­ՐԵ­ՎՈ­ՐԸ՝ ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ ԼԻ­ՆԻ
Շու­շին ապ­րում էր աս­կե­տի սուղ, զուսպ կյան­քով, թե­րին, պա­կա­սը չէր ցու­ցադ­րում, չէր դժ­գո­հում։ Շատ փոր­ձու­թյուն­նե­րով ան­ցած մար­դիկ, աչքն Ա­մե­նափ­րկ­չի կող­մը, ապ­րում էին նրա ո­գե­ղեն զո­րու­թյամբ։ Դռան առջև Սա­սու­նի­կը կար­տո­ֆի­լի կլեպ­ներ էր պահ տվել հո­ղին։ Բեր­քը նվազ էր, ման­րիկ։ Խա­շած մա­րիկ կար­տո­ֆի­լի, լո­բա­խա­շուի սե­ղա­նի շուրջ, ո­րի շքե­ղու­թյու­նը քա­ղա­քի միակ պա­րե­նա­յին խա­նու­թից գն­ված մեկ շիշ «Խնու­շի­նակ» գի­նին էր, շու­շե­ցի ման­կա­վարժ, բա­նաս­տեղծ, նկա­րիչ, ա­զա­տա­մար­տիկ ժա­մե­րով զրու­ցում էին քա­ղա­քի ա­պա­գա­յի մա­սին՝ յու­րա­քան­չյուրն իր պատ­կե­րա­ցում­նե­րի, երևա­կա­յու­թյան թռիչ­քի չա­փով պատ­կե­րաց­նե­լով գա­լիք օ­րե­րը։ Այս­պի­սի մի ի­րի­կուն նկա­րիչ Հո­վիկ Գաս­պա­րյա­նը ո­րո­շեց բա­ցել իր աշ­խա­տանք­նե­րի ցու­ցա­հա­դե­սը։ Երբ բաց­ման օ­րը մտա ցու­ցաս­րահ, ա­նակն­կա­լից քա­րա­ցա տե­ղում։ Պա­տե­րազ­մի դա­ժան օ­րե­րին ար­ված այդ կտավ­նե­րում Շու­շին պատ­կեր­ված էր արևոտ, ժպ­տուն, եր­գող գույ­նե­րով։ Լա­վա­տե­սու­թյան ի՞նչ ե­րա­կից էր սն­վել նկար­չի վր­ձի­նը, որ այդ­քան արևոտ, կյան­քով լի էր պատ­կե­րել Շու­շին, միայն ին­քը կա­րող էր ա­սել։ Բայց Հո­վիկն իր մա­սին խո­սել չէր սի­րում։ Նրա թախ­ծոտ հա­յաց­քում ժպիտ էր հայ­տն­վում, երբ խոս­քը վե­րա­բե­րում էր սի­րե­լի Շու­շիին ու պա­տե­րազ­մը հաղ­թա­նա­կով ա­վար­տե­լուն։ Շնոր­հա­լի նկա­րի­չը, ան­սո­վոր չհն­չի, իր տաք, հա­ցա­բույր ներդ­րումն ու­ներ հաղ­թա­նա­կի կա­յաց­ման գոր­ծում. նկա­րիչ լի­նե­լուց բա­ցի՝ նաև հաց­թուխ էր՝ Շու­շիի ա­ռանձ­նա­կի գու­մար­տա­կի հաց­թու­խը։ Նրա թխած հա­ցով ու­ժո­վա­ցած էին մար­տիկ­նե­րը գնում հաղ­թե­լու։

Հո­վիկ Գաս­պա­րյա­նի ըն­տա­նիքն ապ­րում էր ըն­դար­ձակ շի­նու­թյան մեջ։ Շու­շիի ա­զա­տագ­րու­մից ան­մի­ջա­պես հե­տո նա շտա­պով հա­սել էր Ստե­փա­նա­կերտ, կնո­ջը, ե­րե­խա­նե­րին բե­րել, տե­ղա­վո­րել ժա­մա­նա­կին մե­ծա­հա­րուստ մի հա­յի պատ­կա­նող ա­մուր պա­տե­րով հի­նա­վուրց այդ ա­ռանձ­նա­տա­նը։ Մի հատ­վա­ծում ըն­տա­նիքն էր ապ­րում, մյու­սում ար­վես­տա­նոցն էր, իսկ վեր­նա­հար­կում տե­ղա­վոր­ված էր իր հիմ­նած պատ­կե­րաս­րա­հը։
Շու­շիում պատ­կե­րաս­րահ հիմ­նե­լու միտ­քը Հո­վիկ Գաս­պա­րյա­նին հան­գիստ չէր տվել դեռ 1992 թվա­կա­նից։ Թշ­նա­մին գն­դա­կո­ծում էր քա­ղա­քը, կի­նը՝ ե­րե­խան գր­կին, ա­հից քա­րա­ցած՝ նս­տում էր տան շե­մին, իսկ ին­քը շր­ջում էր ա­վե­րակ­նե­րում, դուռ, պա­տու­հան, կող­պեք ո­րո­նում, որ­պես­զի նո­րո­գեր կի­սա­վեր շենքն ու այն­տեղ պատ­կե­րաս­րահ հիմ­ներ։ Հաս­կա­ցող մար­դիկ, ով ին­չով կա­րող էր, ա­ջակ­ցում էին։ Մե­կը՝ հնաոճ թեյ­նիկ, մյու­սը՝ հին պա­հա­րան, եր­րոր­դը՝ մեկ այլ իր, բե­րում, նվի­րում էին ա­պա­գա պատ­կե­րաս­րա­հին։ Պա­տե­րազ­մի դա­ժան մի օր Շու­շիի «Ա­րամ Մա­նու­կյան» դպ­րոց-վար­ժա­րա­նի մա­թե­մա­տի­կա­յի դա­սա­տու Ա­լե­քի հետ գնում են Երևան, նկա­րիչ­նե­րին ոգևոր­ված պատ­մում Շու­շիում պատ­կե­րաս­րահ հիմ­նե­լու նպա­տա­կի մա­սին։ Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րը սի­րով 45 կտավ են նվի­րում, ո­րոնք Գևորգ Մշե­ցու մե­քե­նա­յով հասց­նում են Շու­շի։

Հո­վիկ Գաս­պա­րյա­նի նկար­նե­րում սպի­տակն իշ­խող գույն էր, ա­մե­նից շատ սի­րում էր սպի­տա­կը։ Սպի­տակ ներկ շատ էր օգ­տա­գոր­ծում։ Կա­րո­տում էր ճեր­մա­կի ա­նա­ղար­տու­թյա­նը, որ պա­կա­սում էր պա­տե­րազ­մի ա­վեր­մունք­նե­րից աղ­ճատ­ված կյան­քում։ Նկա­րը, ո­րով մաս­նակ­ցեց երևա­նյան ցու­ցա­հան­դե­սին, նույն­պես սպի­տակ գույ­նով էր ար­ված։ Հղա­ցու­մը և ա­նու­նը ծն­վել էին միան­գա­մից՝ «Սպի­տակ ե­րազ»։ Կտա­վում գառն էր, ե­րե­խան՝ նվա­գա­րա­նը ձեռ­քին, ճա­նա­պար­հը, որ տա­նում էր ե­կե­ղե­ցի, գե­րան­դին ա­վե­րու­մի, մահ­վան վտանգն էր՝ միշտ կախ­ված ե­րե­խա­յի գլ­խին։ «Սպի­տակ ե­րա­զը» Շու­շին էր՝ պա­տե­րազ­մի ու խա­ղա­ղու­թյան, լույ­սի ու խա­վա­րի, չա­րի ու բա­րու խա­չու­ղի­նե­րում…

Ա­մեն տա­րի մա­յի­սի 9-ին, զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի մայ­րե­րի հետ, այ­ցե­լում էի Շու­շի՝ մաս­նակ­ցե­լու տո­նա­կան հան­դի­սու­թյա­նը։ 1998-ի մա­յի­սին կր­կին այն­տեղ էի։ Խա­ղա­ղու­թյուն էր, այլևս Շու­շիի գլ­խին մա­հա­բեր ռում­բեր չէին տե­ղում, բայց այն ան­խո­տոր լա­վա­տե­սու­թյու­նը, որ կար պա­տե­րազ­մի ժա­մա­նակ մարդ­կանց հո­գի­նե­րում, մի տե­սակ նա­հան­ջել էր, տե­ղը զի­ջել խա­ղաղ կյան­քի հոգ­սե­րին։ Երբ Սա­սու­նի­կի հետ այ­ցե­լե­ցինք պատ­կե­րաս­րահ, նույն հոգ­սա­շատ ե­րանգն զգա­ցի նաև Հո­վիկ Գաս­պա­րյա­նի խոս­քե­րում.
-Երբ հիմ­նում էինք պատ­կե­րաս­րա­հը, բո­լո­րիս ե­րա­զան­քը Շու­շիի ա­պա­գան էր,- ա­սաց նա,- այ­սօր, սա­կայն, պա­տե­րազ­մի սկզ­բի միաս­նու­թյու­նը, նվիր­վա­ծու­թյու­նը չկա։ Շա­տերն աշ­խա­տանք չու­նեն, դրա­նից խախտ­վում, գու­նատ­վում են մարդ­կա­յին փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Շու­շիի նկա­րիչն ինչ­պե՞ս ա­պա­հո­վի իր ըն­տա­նի­քի ապ­րուս­տը։ Նկա­րե­լով չես ապ­րի։ Վրձ­նի փո­խա­րեն բահն եմ վերց­նում, հող մշա­կում, կար­տո­ֆիլ, լո­բի ա­ճեց­նում, պտ­ղա­տու ծա­ռեր տն­կում։ Հաց եմ թխում, այդ­պես ա­վե­լի է­ժան է։
Ա­սաց ու ժպ­տաց.
– Ա­մե­նա­կարևո­րը՝ խա­ղա­ղու­թյուն լի­նի, մնա­յուն, հաս­տա­տուն խա­ղա­ղու­թյուն։
Պատ­կե­րաս­րա­հի նկար­նե­րը՝ յու­րա­քան­չյուրն իր հե­ղի­նա­կի ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րի ու­րույն վրձ­նագ­րով, Հո­վիկ Գաս­պա­րյա­նի՝ հա­յոց հոգևոր քա­ղա­քի պատ­մամ­շա­կու­թա­յին կյան­քի ծաղ­կու­մի ու անկ­ման ժա­մա­նակ­նե­րի մա­սին պատ­մու­թյուն­նե­րը, թարմ ներ­կա­բույ­րով ներ­ծծ­ված օ­դը, ան­ցյա­լի վկա հին ի­րե­րը, որ թվում էր՝ շն­չա­վոր, ո­գի ու­նե­ցող էակ­ներ են, հե­ռա­վոր, ա­նի­րա­կան թվա­ցող ժա­մա­նակ­նե­րի կա­րոտ­ներ էին արթ­նաց­նում։ Չզ­գա­ցինք՝ ինչ­պես արևն ան­ցավ բա­կից այն կողմ, ու Շու­շին նուրբ շղարշ գցեց իր տա­ռա­պած ու­սե­րին։ Խոր­հր­դա­վոր մի օր ան­դարձ ան­ցյալ դար­ձավ, ու մենք ա­կա­մա հրա­ժեշտ տվե­ցինք այ­գե­պան, հաց­թուխ, նկա­րիչ Հո­վիկ Գաս­պա­րյա­նին, ով ման­կան պարզ ու սի­րով լի հա­յաց­քով է նա­յում աշ­խար­հին և ա­մե­նից շատ սի­րում է սպի­տակ գույ­նը, ճեր­մա­կը, որ խոր­հր­դան­շում է հա­յոց ո­գու քա­ղաք Շու­շին։
Փո­ղո­ցի վեր­ջում հետ նա­յե­ցի։ Թեև նոր էինք հե­ռա­ցել, բայց ար­դեն կա­րո­տել էի պատ­կե­րաս­րա­հին, որ­տե­ղից կարևոր մի գաղտ­նիք կար, որ թերևս հայտ­նի էր միայն Ա­մե­նափ­րկ­չին…

…Վաղ ա­ռա­վո­տյան ավ­տո­բու­սով իջ­նե­լու էի Ստե­փա­նա­կերտ՝ հան­դի­պե­լու դե­րա­սա­նու­հի Սվե­տա Թով­մա­սյա­նին։ Պա­տե­րազ­մի օր­հա­սա­կան շր­ջա­նում նա խրա­մատ­նե­րում ներ­կա­յա­ցում­նե­րից դր­վագ­ներ է խա­ղա­ցել՝ մար­տիկ­նե­րին ոգևո­րե­լու հա­մար։ Դե­րա­սա­նու­հու ե­րա­զանքն էր խա­ղալ Մա­րի Ստյուարտ՝ ող­բեր­գա­կան մի կեր­պար։ Շոտ­լան­դիա­յի թա­գու­հի Մա­րի Ստյուար­տը, որ հա­վակ­նում էր Անգ­լիա­յի թա­գու­հի Ե­ղի­սա­բեթ 1-ին թա­գու­հու գա­հին, դժ­բախտ վախ­ճան ու­նե­ցավ։ Ե­ղի­սա­բե­թի հրա­մա­նով նա 18 տա­րի բան­տարկ­ված մնաց Անգ­լիա­յի տար­բեր ամ­րոց­նե­րում, 1586 թ. կաս­կած­վեց Ե­ղի­սա­բե­թի սպա­նու­թյան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մար և մեկ տա­րի անց գլ­խատ­վեց Ֆո­թե­րին­գեյ ամ­րո­ցում։ Գու­ցե ա­պա­գա­յում ե­րի­տա­սարդ մի դե­րա­սա­նու­հի ե­րա­զի խա­ղալ պա­տե­րազ­մի խրա­մատ­նե­րում հայ ռազ­միկ­նե­րին ուժ ու կո­րով պարգևող դե­րա­սա­նու­հի Սվե­տա Թով­մա­սյա­նի կեր­պա­րը, որ այդ­պես էլ երևի չի խա­ղա իր Մա­րի Ստուար­տը…
(շարունակելի)

Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում