Պաշտոնական. ՈՒԵՖԱ-ն Իբրահիմովին ժամանակավորապես զրկել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից
04/11/2020 16:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ադրբեջանական «Քարաբագ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովն ՈՒԵՖԱ-ի կողմից ժամանակավորապես զրկվել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:
Վերջնական որոշումն ավելի ուշ կընդունվի:
Հիշեցնենք, որ տվյալ անձը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իրենք պետք է սպանեն բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին ու ծերերին, իսկ հետո հեռացրել գրառումը:
ՀՖՖ-ն բողոք էր ներկայացրել ՈՒԵՖԱ՝ պահանջելով՝ պատժել Իբրահիմովին ու ակումբին՝ ընդհուպ մինչև ադրբեջանական ակումբի՝ ԵԼ-ից հեռացում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում