Adidas-ը դադարեցրել է համագործակցությունն ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ
04/11/2020 20:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Գերմանական Adidas ընկերությունը նամակ է գրել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին՝ տեղեկացնելով համագործակցությունը միակողմանի կարգով դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է championat.com-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն հետքննություն է սկսել «Ղարաբաղ» ակումբի մամլո ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ: Վերջինս բոլոր տարիքի հայերին սպանելու կոչեր էր հրապարակել սոցցանցում:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրան հեռացրել են ֆուտբոլային գործունեությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում