էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր
18/07/2013 12:50
Նմանատիպ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 18-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած նշանակալի աշխատանքը՝ հիմնահարցի խաղաղ լուծումը գտնելու ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում