Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն դինամիկ զարգացող հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև մի շարք ուղղությո ւններով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության մասին:

Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Կողմերն անդրադարձել են ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կարևորությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում