Yerevan
16
+38°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԵվրոպական Միությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում անօրինական գործունեության համար և սպառնացել նոր պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Եվրոպական Միության Խորհրդի տարածած հաղորդագրությունում:

«Այսօր Խորհուրդը որոշել է մեկ տարով` մինչև 2021թ. նոյեմբերի 12-ը երկարաձգել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում Թուրքիայի անթույլատրելի գործունեությանն ի պատասխան»,- ասված է հայտարարությունում:

Խորհուրդը հիշեցնում է, որ այս պահին Թուրքիայի գծով սև ցուցակում կա երկու մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում