Տեր Հովհաննեսը Դադիվանքի խաչքարերն ու զանգերը բերում է Հայաստան
Նմանատիպ
«Տեր Հովհաննեսը Դադիվանքի խաչքարերն ու զանգերը Հայաստան է բերում…»,- գրում է «Տավուշի օրագիր» ֆեյսբուքյան էջը։
«Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցում Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն ասել էր. «Ո՞նց պետք է լինենք. մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք… Դադիվանքը թողեցինք ու դուրս եկանք, ո՞նց պետք է լինենք»։ Տեր Հովհաննեսն ասում է, որ Դադիվանքից տեղափոխելու շատ բան կա` եկեղեցու սպասքը, ասեղնագործ խաչքարերը վաղը պետք է տեղափոխեն, որ թուրքը չգա ու պղծի։ Բայց ամենակարևորը եկեղեցին է, որը տեղափոխելու ենթակա չէ։
Քարվաճառն ազատագրելուց հետո տեսանք, որ Դադիվանքը գոմ էին դարձրել. մաքրել ենք, վերաօծել, իսկ այսօր սկուտեղի վրա մատուցում ենք թուրքին։ Մենք լավ պահել–պահպանել ենք, հիմա թուրքին ասում են` ինչ ուզում եք, արեք հետը։ Դա ինչքանո՞վ է ճիշտ։ Եթե մենք էլ լռենք, քարերը պետք է աղաղակեն»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ Վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահի հայտարարության համաձայն՝ Հայաստանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը Քարվաճառի շրջանը վերադարձնում է Ադրբեջանին։
Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։
Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։ 1145 թվականին համալիրն ավերել են սելջուկները, սակայն 1170 թվականին այն վերանորոգվել է:
Աղբյուր՝ Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում