Մեզ դավաճանեցին, ծախեցին. հանձնել եք Արցախը, տվել եք նաև Հայաստանը. Եվրոպայի չեմպիոն Սոսե Բալասանյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Հասկանո՞ւմ եք, հայ ազգ, մեզ դավաճանեցին, ծախեցին: 30 տարի հաղթանակի, խաղաղության ծարավով ապրեցինք, մեզ դավաճանեցին ու ծախեցին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասում է գոտիներով ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Սոսե Բալասանյանը:
«Աննա (Հակոբյան – Tert.am), ամբողջը նրա համար եղավ, որ ասացիր՝ հանուն ոչնչի է եղել, որ Ալիևի կնոջը հրավիրում էիր Շուշի՝ թեյ խմելու, գալու էին թեյ խմելու, մենք ո՞ւր քեզ հրավիրենք, այ սրբապիղծներ: Ծախելու էիք, տալու էիք, այդ հազարավոր զոհերը պետք չէին, մեր կյանքը չպետք է խաղ դարձնեիք, ձեր երեխաների կյանքն է մատաղ գնալու նրանց»,– ասաց նա:
«Տղե՛րք, երանի ձեզ, որ շուտ եք զոհվել ու այս ցավը չտեսաք, ոչ երանի նրանց, որ ապրելու են ու այս տառապանքը տանելու է: Հանձնել եք Արցախը, տվել եք նաև Հայաստանը, Հայոց պատմության վերջին էջը շրջել եք, ցավոք սրտի»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում