Տեր Հովհաննես. Դադիվանքի հոգևոր ժառանգությունը ժամանակավորապես տեղափոխվում է Մայր Աթոռ, հարցերը չեն լուծվել
14/11/2020 22:07
Նմանատիպ
Դադիվանքից խաչքարերը դուրս են բերվում՝ տեղեկացրել է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
«Մեր վերադասի հրամանով՝ հանում ենք, որովհետև հարցերը չեն լուծվել: Բայց ժամանակավոր ենք հանել, նորից կվերադարձնենք ու կտեղադրենք, երբ հարցերը լուծվեն», – նշեց քահանան՝ մեկտեղ ընդգծելով, որ ինքն անձամբ վանքից դուրս չի գալու, մնալու է Դադիվանքում: Վանական համալիրի հոգևոր ժառանգությունը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում