Լիցք` հաղ­թա­նա­կի ու հա­րատևման

Լիցք` հաղ­թա­նա­կի ու հա­րատևման

Այս է Իմ պատ­վե­րը. որ սի­րեք մի­մյանց, ինչ­պես որ Ես սի­րե­ցի ձեզ: Ա­վե­լի մեծ սեր ոչ ոք չու­նի, քան այն, որ մեկն իր կյան­քը տա իր բա­րե­կամ­նե­րի հա­մար (Հովհ. 15;12-13)։
«Ա­մեն ին­չից ա­ռաջ մի­մյանց միջև ա­մուր սե՛ր ու­նե­ցեք, քա­նի որ սե­րը ծած­կում է մեղ­քե­րի շա­տու­թյու­նը» (Ա Պետր. 4; 8):

Մեր Հայ­րե­նի­քի պայ­ծա­ռա­միտ ու ա­րիա­սիրտ հո­գի­նե­րը, ա­կան­ջա­լուր Ա­վե­տա­րա­նի սուրբ ու տի­րա­տուր պատ­գա­մին, այդ մե­ծա­գույն սի­րով, հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան աս­պա­րեզ նետ­վե­լով, նախ ծած­կում են սե­փա­կան գի­տակց­ված հան­ցանք­նե­րի բազ­մու­թյու­նը (ի վեր­ջո, 18-19-ա­մյա պա­տա­նի­նե­րը ան­մեղ մա­նուկ­ներ չեն, որ­քան էլ, մենք սո­վոր ենք այդ­պես հա­մա­րել) և ա­պա ի­րենց չգի­տակց­ված մեղ­քե­րի պատ­ճառ հան­դի­սա­ցող­նե­րի հան­ցանք­նե­րը: Ջրով Մկր­տու­թյու­նը մաք­րում է ա­դա­մա­կան մեղ­քից, բայց նրանք մկրտ­վում են մի այլ մկր­տու­թյամբ: Այդ սի­րո հրով նախ Տերն Ին­քը մկրտ­վեց ու մկր­տում է Իր հետևորդ­նե­րին. «Երկ­րի վրա կրակ գցե­լու ե­կա, և ինչ­քա՜ն եմ կա­մե­նում, որ ար­դեն իսկ բոր­բոք­ված լի­նի: Եվ մի մկր­տու­թյուն ու­նեմ մկրտ­վե­լու և ինչ­պե՜ս եմ շտա­պում, որ կա­տար­վի» (Ղուկ. 12; 49-50):

Հա­յի շուր­թե­րից դա­րեր ի վեր հն­չել է հրա­շունչ ա­ղոթ­քը. «Հու՛ր կեն­դա­նի Քրիս­տոս, Եր­կիր գցած Քո սի­րո հու­րը բոր­բո­քի՛ր իմ մեջ, որ­պես­զի այ­րի իմ հո­գու ախտն ու սր­բի իմ խղճմ­տան­քը, և մաք­րի իմ մարմ­նի մեղ­քե­րը և վա­ռի Քո գի­տու­թյան լույսն իմ սր­տում, և ո­ղոր­մի՛ր Քո ա­րա­րած­նե­րին և ինձ` բազ­մա­մե­ղիս» (Սբ Ն. Շնոր­հա­լի «Հա­վա­տով խոս­տո­վա­նիմ»): Այդ սի­րով բո­ցա­վառ­ված հո­գի­նե­րը նետ­վում են ա­ռաջ` պաշտ­պա­նե­լու հա­մար մեր` ե­րախ­տա­գի­տու­թյամբ ու ոգևո­րու­թյամբ բա­բա­խող սր­տե՞­րը, ո՛չ ա­մենևին, այլ մեր գաղջ ու փոխ­զի­ջու­մա­լից ա­ռօ­րյան, բայց, ո՜վ քեզ զար­մանք… Նրանք իս­կա­կան հրա­շա­գործ­ներ են… Ե­կե­ղե­ցի­նե­րում ա­սեղ գցե­լու տեղ չկա, և ոչ` ո­րով­հետև վեր­ջա­պես հա­վա­տա­ցյալ ենք դար­ձել, այլ` ո­րով­հետև Աստ­ված մեր վեր­ջին հույսն է… որ­պես կա­նոն: Մո­մը չի բա­վա­կա­նաց­նում, և ոչ միայն այն պատ­ճա­ռով, որ մենք մոմ վա­ռե­լու ան­գե­րա­զան­ցե­լի թու­լու­թյուն ու­նենք: Ա­ղոթք­նե­րը չեն դա­դա­րում, թեև մե­զա­նից շա­տե­րը, խոս­տո­վա­նենք, ա­ղո­թել չգի­տեն, գի­տեն ա­ռա­ջար­կել, պատ­վի­րել, պա­հան­ջել, պար­տադ­րել, բայց այ ա­ղո­թել` չգի­տեն: Ար­ցունք­նե­րը չեն ցա­մա­քում, թեև շատ դեպ­քե­րում դրանք ան­կեղծ զղջ­ման կամ ա­պաշ­խա­րու­թյան ար­ցունք­ներ չեն, այլ ան­զո­րու­թյան ու ափ­սո­սան­քի, զսպ­ված բո­ղո­քի ու ըմ­բոս­տու­թյան:

Եվ ու­րեմն` Լռու­թյու՛ն… Թող լռեն բամ­բա­սանք­ներն ու բո­ղոք­նե­րը, հի­մա խո­սում է նա­հա­տակ­նե­րի ա­րյու­նը, նա­հա­տակ­նե­րի ա­րյու­նը խո­սուն է, բա­րե­խո­սում է և ար­դա­րու­թյուն է պա­հան­ջում, այդ ա­րյան կան­չը բարձր է ու հաղ­թա­կան և նախ­նյաց կո­չի հետ հա­մա­ձայն ու ներ­դաշ­նակ:
Գո­նե այժմ այդ կան­չից արթ­նա­նանք, վե­րըն­թեր­ցենք ու վե­րարժևո­րենք Ա­վա­րայ­րի Սո­խա­կի ան­զու­գա­կան ձո­նի պատ­գա­մը. «Չեր­կն­չենք ու չվա­խե­նանք հե­թա­նոս­նե­րի բազ­մու­թյու­նից և ո՛չ էլ մահ­կա­նա­ցու մար­դու ահ­ռե­լի սրի դեմ թի­կունք­ներս դարձ­նենք. որ­պես­զի ե­թե Տե­րը հաղ­թու­թյու­նը մեր ձեռ­քը տա, ոչն­չաց­նենք նրանց զո­րու­թյու­նը, որ­պես­զի բարձ­րա­նա ճշ­մար­տու­թյան կող­մը, իսկ ե­թե հա­սել է ժա­մա­նա­կը մեր կյան­քը սուրբ մա­հով ա­վար­տե­լու այս պա­տե­րազ­մում, ըն­դու­նենք ու­րախ սր­տով, միայն թե ա­րիու­թյան ու քա­ջու­թյան մեջ վախ­կո­տու­թյուն չխառ­նենք: Եվ ա­հա ե­կել-հա­սել է ժա­մա­նա­կը, որ ա­մեն մի կեղտ կոչ­ված բան հե­ռաց­նենք մե­զա­նից: Այն ժա­մա­նակ, իբրև մի վշ­տա­լից սգա­վոր, հո­գով ու մարմ­նով տրտ­մած էինք, այ­սօր, եր­կու­սով էլ զվար­թա­ցած ու զգաս­տա­ցած, առ­հա­սա­րակ խե­լա­միտ ենք դար­ձել. ո­րով­հետև բա­րե­րար Տի­րոջն էլ տես­նում ենք մեզ հետ իբրև ա­ռաջ­նորդ. մեր զո­րա­վա­րը մարդ չէ, այլ բո­լոր մար­տի­րոս­նե­րի զո­րագ­լու­խը: Վա­խը թե­րա­հա­վա­տու­թյան նշան է. թե­րա­հա­վա­տու­թյու­նը մենք վա­ղուց ենք մեր­ժել մե­զա­նից. նրա հետ թող վախն էլ փախ­չի մեր մտ­քե­րից ու խոր­հուրդ­նե­րից» (Ե­ղի­շե, «Վար­դա­նանց և հա­յոց պա­տե­րազ­մի մա­սին»):

Մեր քաջ ու ա­ռա­քի­նի նախ­նյաց ար­ժա­նա­վոր զա­վակ­նե­րը լրաց­նում են պսա­կա­կիր բյու­րա­վոր մար­տի­րոս­նե­րի լու­սա­պա­րուր գն­դե­րը. «Եվ երբ բա­ցեց հին­գե­րորդ կնի­քը, խո­րա­նի տակ տե­սա հո­գի­ներն այն բո­լոր մարդ­կանց, ո­րոնք սպան­վել էին Աստ­ծու խոս­քի և այն վկա­յու­թյան հա­մար, որ պա­հում էին: Նրանք ա­սում էին բարձր ձայ­նով. Սու՛րբ և ճշ­մա­րի՛տ Տեր, մինչև ե՞րբ պի­տի չդա­տես և մեր ա­րյան վրե­ժը չլու­ծես երկ­րի բնա­կիչ­նե­րից: Եվ նրանց տր­վե­ցին սպի­տակ զգեստ­ներ. և աս­վեց նրանց, որ մի փոքր ժա­մա­նակ հան­գս­տա­նան, մինչև որ ամ­բող­ջա­նան ի­րենց ծա­ռա­յա­կից­ներն ու ի­րենց եղ­բայր­նե­րը, ո­րոնք շու­տով մահ­վան պի­տի են­թարկ­վեն, ինչ­պես ի­րենք» (Հայտն. 6;9-11):
Եվ այս լու­սա­վոր ու սր­բա­գործ­ված հո­գի­նե­րի միակ հույսն ու ակն­կա­լիքն է` վերս­տին հան­դի­պել նրանց, ում հա­մար ի­րենց ա­րյունն են թա­փել: Մե­րօ­րյա Վար­դա­նանք Տի­րոջ նման կա­մե­նում են, որ ի­րենց սի­րե­լի­նե­րը լի­նեն այն­տեղ, ուր ի­րենք են. «Հա՛յր, ում որ Ինձ տվիր, կա­մե­նում եմ, որ ուր Ես Եմ, նրանք էլ Ինձ հետ լի­նեն, որ­պես­զի տես­նեն Իմ փառ­քը, որ Դու Ինձ տվե­ցիր, քա­նի որ Ինձ սի­րե­ցիր` նախ­քան աշ­խար­հի լի­նե­լը» (Հովհ. 17;24):

Իսկ նրանք, ում հա­մար նրանք ի­րենց ա­րյունն են թա­փել այդ­քան պատ­րաս­տա­կա­մո­րեն, ար­դյո՞ք գի­տակ­ցում են, թե ի­րեն­ցի՛ց ինչ է ակն­կալ­վում ա­նել, որ­պես­զի վերս­տին տես­նեն ի­րենց սր­տա­հա­տոր­նե­րին: Պատ­րա՞ստ են հանձ­նա­ռել ա­մեն դժ­վա­րու­թյուն և հաղ­թա­հա­րել ա­մեն խո­չըն­դոտ, որ­պես­զի ի­րենց բա­րե­խոս­նե­րի բա­րե­խո­սու­թյու­նը ի­զուր չլի­նի:
Գի­շանգ­ղե­րը ճան­կում են եր­կն­քի կա­պույտ խա­ղա­ղու­թյու­նը, որ ծվեն-ծվեն ա­նեն, այս­տեղ ու այն­տեղ դրանց լե­շերն են թափ­ված: Հա­յոց խրոխտ ար­ծիվ­նե­րը տի­րա­կան սա­վառ­նում են բարձր, շատ բարձր, և նրանց ակն­դետ հա­յաց­քի առջև են մանր-մունր կր­ծող­ներն ու վնա­սա­տու­նե­րը:
Հա­յոց մայր հո­ղը միշտ բա­բա­խել է իր հե­րոս­նե­րի թարմ ու նվի­րա­գործ­ված ա­րյու­նով, որ դար­ձել է հա­րա­նո­րոգ լիցք` հաղ­թա­նա­կի ու հա­րատևման:
Ե­թե ի­րա­պես սի­րում ենք մեր քա­ջոր­դի­նե­րին, պի­տի փա­փա­գենք նրանց միա­նալ, գո­նե նրանց ջերմ, նվի­րա­կան սե­րը և հի­սու­սա­կերպ պա­տա­րա­գու­մը փո­խա­դար­ձե­լու ձգ­տու­մով:
Ե­թե ան­գամ չենք ճա­նա­չում Աստ­ծուն և մեր հան­դեպ Նրա Սե­րը` Հի­սու­սին, ար­դեն ո՛չ տա­րե­գիր­նե­րի վկա­յու­թյամբ, այլ որ­պես կեն­դա­նի վկա­յու­թյուն­նե­րի ա­կա­նա­տես­ներ, օ­րի­նա­կենք օ­րի­նա­կե­լի­նե­րին:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Աղբյուր՝ Irates.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում